IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Լուրեր |
IDBank-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարմանը, թափանցիկությանը և տնօրենների խորհրդի աշխատանքի շարունակական արդյունավետության բարձրացմանը՝ ունենալով նպատակ ստեղծել ավելի ուժեղ և մրցունակ բանկային միջավայր։
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի (AIoD) 10-րդ տարեդարձին նվիրված բացառիկ համաժողովին՝ «Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ», որը միավորել էր տնօրենների խորհուրդների նախագահների, ղեկավարների, միջազգային փորձագետների և քաղաքականություն մշակողների։
AIoD-ի տասնամյա գործունեությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման, պատասխանատու և հաշվետու կառավարման գործում։ IDBank-ը, լինելով AIoD-ի ակտիվ գործընկեր և որակյալ կառավարման առաջամարտիկ, կարևորում է նման հարթակների ստեղծումը, որտեղ ձևավորվում են երկրի ապագա ինստիտուցիոնալ և տնտեսական լուծումները։
Համաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ Ելենա Խաչվանքյանը՝ AIoD խորհրդի նախագահ և IDBank-ի խորհրդի անդամ, նա նաև ընդգծեց Բանկի և ինստիտուտի համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ Բանկը վերջն տարիներին մեծ ջանքեր է ներդրել իր խորհրդի և՛ բազմազանությունը բարելավելու, և՛ կորպորատիվ կառավարման պրակտիկաները ուժեղացնելու գործում․ «Բանկը խորհրդի օրակարգում ներառում է այնպիսի հարցեր, որոնք կարևոր են ինչպես Բանկի երկարաժամկետ և կայուն զարգացման, այնպես էլ ռիսկերի կառավարման տեսանկյունից։ Ամուր կորպորատիվ կառավարումը նպաստում է վստահության ամրապնդմանը՝ կարգավորող մարմինների, հանրության, հաճախորդների և աշխատակիցների շրջանում, քանի որ խորհրդում պրոֆեսիոնալ անդամները կկարողանան բալանսավորել ռիսկերը և Բանկը առանց մեծ խոչընդոտների՝ հաշվի առնելով շահակիցների տարբերի խմբերի շահերը, կիրագործի ռազմավարությունը։ IDBank-ը նույնպես կիսում է այն արժեքը, որ տարածում է Տնօրենների հայկական ինստիտուտը»։
Միջոցառման ընթացքում պանելային քննարկման մասնակիցները կիսվում էին փորձով ու քննարկում, թե ինչպես կարող են տնօրենների խորհուրդներն ավելի մեծ ազդեցություն ունենալ կազմակերպությունների արդյունավետության, նորարարության և կայունության վրա։ Մասնակիցներն ընդգծեցին, որ ռազմավարական մտածողությունը, կառավարման բարձր պատասխանատվությունը և բարեվարքությունը երկարաժամկետ հաջողության առանցքային պայմաններն են։
Տնօրենների հայկական ինստիտուտի տնօրեն Արմենուհի Հովակիմյանն ընդգծեց ինստիտուտի առաքելությունն ու բանկերի և ֆինանսական կառույցների հետ բարենպաստ համագործակցության կարևորությունը․ «Ֆինանսական կազմակերպությունները գործ ունեն տարբեր մարդկանց ֆինանսների հետ, ինչը միշտ ռիսկային է, և որպեսզի ռիսկը զսպվի ու բաշխվի նաև կոլեգիալ որոշումներ կայացնելու ձևով, հետևաբար ֆինանսական համակարգն առաջինն է ներդրել և զարգացրել բավական լավ աշխատող խորհուրդները։ Այս միջոցառման շրջանակում մեզ միացավ նաև IDBank-ը, որ կորպորատիվ կառավարման մեծ ջատագովներից է»։
IDBank-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարմանը, թափանցիկությանը և տնօրենների խորհրդի աշխատանքի շարունակական արդյունավետության բարձրացմանը՝ ունենալով նպատակ ստեղծել ավելի ուժեղ և մրցունակ բանկային միջավայր։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․