Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի ՏՏ ոլորտը գերազանցում է սպասումները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայտնի են այս տարվա դպրոցական ավարտական քննությունների օրերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ լինելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Panasonic-ը նախատեսում է կրճատել աշխատուժի 4%-ը
Վրաստանում 18749 քաղաքացի օգտվել է կենսաթոշակային կուտակումներից
ԱՄՆ-ը մտադիր չէ Մեծ Բրիտանիայի համար մաքսատուրքերը 10%-ից իջեցնել
ԱՄՆ-ը և Չինաստան-ը համաձայնության են եկել. ինչ է սպասվում առաջիկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 4.9%-ով
ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով

Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում

Հկտ 27, 2023 16:00
51

Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակի միջոցով տնտեսվարողները կարող են առցանց վարկավորման դիմել Converse SME, Converse fast+, Converse Blitz, «Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտների շրջանակներում:

Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի առցանց հարթակը հարմարավետ միջավայր է, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս վարկավորման դիմել՝ չծախսելով ժամանակ և ռեսուրս: Վարկային հայտ ներկայացնելու համար Բանկ այցելելու անհրաժեշտություն չկա. առցանց հայտի լրացումից հետո անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է ավտոմատ կերպով և սեղմ ժամկետում կայացվում է նախնական որոշում, որի վերաբերյալ հաճախորդը ստանում է ծանուցում: Հետագայում՝ վարկավորման գործընթացն ավարտելու համար հաճախորդն այցելում է Բանկ:

«Բիզնես վարկերի առցանց հարթակում վարկավորման կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Կոնվերս բանկի աջակցությամբ զարգացնել, ընդլայնել բիզնեսը, ուժեղացնել ֆինանսական հնարավորությունները՝ ստանալով գումար հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման և այլ նպատակներով: Ներկայացված պրոդուկտները աչքի են ընկնում օգտագործման նպատակայնության լայն շրջանակով և առաջարկում են տարբեր ժամկետայնության ու մեծության ֆինանսավորում»,-ասել են Բանկում:

Մասնավորապես՝

Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 3 — 180 ամիս է:

Converse fast+   պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 300,000 — 50 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչև 60 ամիս է:

Converse Blitz պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 1,000,000 — 100,000,000 ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 6 — 60 ամիս է:

«Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 — 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 1 — 12 ամիս է:

Հարթակը շարունակաբար կկատարելագործվի` բիզնեսին առաջարկելով ֆինանսավորման համապարփակ լուծումներ:

Պրոդուկտների մասին՝ այստեղ

Բանկը վեահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: