ՎԶՄԲ-ն Հայաստանին €92,3 միլիոնի վարկ կհատկացնի Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանի կառավարությանը կտրամադրի €92 300 000 վարկ։ Որոշման նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։ Վարկի միջոցներն ուղղվելու են պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Տրամադրվող վարկի մարման ժամկետը 19 տարի է, որից 5-ը ՝ արտոնյալ։