Նավթից թանկ. ինչպես ջրի սակավությունը կդառնա 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից մեկը
Լուրեր |
Քաղցրահամ ջրի սակավությունը գլխավոր սպառնալիքներից մեկն է, որին մարդկությունը կբախվի շատ մոտ ապագայում, ասվում է WEF-ի գլոբալ ռիսկերի տարեկան զեկույցում: Մտահոգություն է առաջացնում նույնիսկ քաղցրահամ ջրի պակասի փաստը, որը համեմատաբար բարեկեցիկ երկրում ապրող շարքային քաղաքացին դեռ կարևորում է միայն կոմունալ ծառայությունների համար վճարելիս կամ սուպերմարկետից շշալցված ջուր գնելիս։
Սակայն դա կաորղ է կործանարար հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար։ Հետևանքներից կարող են լինել ՝ զինված հակամարտություններ և սոցիալական կատակլիզմներ, զանգվածային միգրացիա ջրի սակավությամբ տառապող շրջաններից, կլիմայի փոփոխություն։ Մենք անձամբ կարող ենք այդ ամենի ականատեսը լինել։Շատ փորձագետների կարծիքով՝ ջրային ռեսուրսների ճգնաժամն իսկապես գլոբալ կդառնա մինչև 2040-2050 թվականները, այսինքն՝ ընդամենը 20-30 տարի հետո, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի կառուցվածքային փոփոխությունների աշխարհում, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության մեջ։
Թվում է, թե ջուրը պետք է բավարար լինի բոլորի համար, բայց դրա պակասի պատճառով տուժում է մոտ 4 միլիարդ մարդ, այսինքն՝ համաշխարհային բնակչության գրեթե կեսը։ Քաղցրահամ ջրի սահմանափակ հասանելիության խնդրին բախվում են ոչ միայն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, այլև Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի, Կորեայի, Ավստրալիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի և նույնիսկ հյուսիսային շրջանների բնակիչները։ Այնուամենայնիվ, նույնիսկ քաղցրահամ ջրի պակաս չունեցող երկրներում առկա ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի դեգրադացիայի պատճառով դրա աղտոտման մեծ հավանականություն կա։
Քաղցրահամ ջուրը, օգտագործվում է ոչ միայն բնակչության անձնական կարիքները հոգալու համար. այն կազմում է սպառված ջրի ընդհանուր ծավալի ընդամենը 8%-ը։ Շոշափելի մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը (մոտ 60%) և արդյունաբերությանը (մոտ 30%)։ Ըստ Համաշխարհային բանկի փորձագետների ՝ մեկ մեքենա արտադրելու համար միջինում պահանջվում է մոտ 150,000 լիտր ջուր, իսկ 1 բարել նավթ (159 լիտր) արտադրելու համար՝ 7,000 լիտր։ 1 մլն կՎտ հզորությամբ ՋԷԿ-ը տարեկան սպառում է ավելի քան մեկ խորանարդ մետր ջուր, իսկ նույն հզորության ատոմակայանը ՝ առնվազն 1,6 խմ։ Մեկ տոննա պողպատի արտադրության համար ջրի միջին սպառումը առնվազն 20 խմ է։
Վերջին հարյուր տարիների ընթացքում համաշխարհային ջրի օգտագործումը աճել է վեց անգամ և շարունակում է անշեղորեն աճել՝ աճելով տարեկան մոտ 1%-ով՝ պայմանավորված այնպիսի գործոններով, ինչպիսիք են ժողովրդագրական աճը, տնտեսական զարգացումը և սպառման ձևերի փոփոխությունը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մայիսի 10-ի կարևոր լուրերը
2026/05/10/ 20:20 -
Ինչու՞ է հոգեբանական անվտանգությունը դառնում կայունության երաշխիք դժվար ժամանակներում
2026/05/10/ 19:00 -
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․