Մինչև 2024թ․–ի վերջ բիթքոյնի արժեքի աճը կարող է գերազանցել 100 հազար դոլարը
Լուրեր |
Բիթքոյնի գինը տարվա երկրորդ կեսին պոտենցիալ կերպով կարող է գերազանցել 100 հազար դոլարը։ ՏԱՍՍ–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ղազախ ֆինանսական վերլուծաբան, Tickmill միջազգային բրոքերական խմբի փորձագետ Արման Բեյսեմբաևը։
«Եթե գործընթացը շարունակվի, կարծում եմ՝ գինը կարող է պոտենցիալ աճել նույնիսկ 100 հազար դոլարից շատ։ Համաշխարհային ֆինանսական համակարգում դեռևս շատ փող կա, և դրանք հիմա ակտիվորեն հոսում են դեպի կրիպտոարժույթ։ Միաժամանակ բորսայական կարգավորում այստեղ չկա։ Դա նշանակում է, որ գինն այստեղ պոտենցիալ կարող է ինչպես հասնել զրոյի, այնպես էլ մի ժամում հասնել նույնիսկ 1 միլիոնի։ Այստեղ չկան անկայունությունը կարգավորող մեխանիզմներ», – նշել է փորձագետը՝ մեկնաբանելով բիթքոյնի արժեքի աճը։
Նրա խոսքով, «կրիպտոարժույթի հետ կապ ունեցողների համար այս աճը զարմանալի չէր, այն սպասելի էր ամբողջ 2023թ․–ի ընթացքում՝ հատկապես երկրորդ կեսից, երբ սկսեցին բիթքոյն–ETF–ների մասին առաջին խոսակցություններն ու հայտերի ներկայացման մասին առաջին քննարկումները»։
Ըստ Բեյսեմբաևի, առաջին կրիպտոարժույթի աճի մեկ այլ գործոն դարձավ այս տարվա ապրիլին «հալվինգի» ակնկալիքը՝ մայներների արդյունահանման կրկնակի կրճատումը։
«Հալվինգն առաջին անգամ տեղի չի ունենում, և ամեն անգամ կամ հալվինգի նախաշեմին և դրանից անմիջապես հետո տեղի էր ունենում բուռն աճ (բիթքոյնի արժեքի)», – հիշեցրել է վերլուծաբանը։
Բեյսեմբաևը գնահատմամբ, բիթքոյնի արժեքի բարձրացումը կարող է մասամբ կապված լինել Nvidia ընկերության ցուցանիշների հետ, որի եռամսյակային շահույթը գերազանցել է բոլոր ակնկալիքները, և ընկերությունն «աճել է՝ հասնելով աներևակայելի բարձունքների»։
«Բիթքոյնի բուռն աճից առաջ մենք հետևում էինք Nvidia–ի բուռն աճին», – ասել է Բեյսեմբաևը։
Աղբյուրը՝ Arka գործակալություն Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն