Ինչու՞ և ինչպե՞ս... Անահիտ Սիմոնյանի մի քանի բիզնեսների հետքերով
Լուրեր |
ABNews.am-ը շարունակում է Ձեզ ներկայացնել հայ հայտնիների հայտնի ու անհայտբիզնեսները: Այս անգամ խոսելու ենք Անահիտ Սիմոնյան երգչուհու, ոչ թե մեկ, այլ մի քանի բիզնեսների մասին:
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը դեռ 9 տարի առաջ սկսեց լրջորեն զբաղվել հագուստների մոդելավորմամբ, սակայն ինչպես ինքն է նշում, սերը մոդելավորման և նորաձևության աշխարհի հանդեպ մեծ է եղել դեռ մանկուց: Սկիզբը եղել է մի քանի հայտնիների համար հատուկ հագուստների ձևավորմամբ, որոնք Անահիտը պարզապես նվիրել է, իսկ այսօր Անահիտն ունի մեծ նորաձևության սրահ` տասնյակ աշխատակիցներով: Շատ հայտնիներ են կրում Անահիտ Սիմոնյանի մոդելավորած զգեստները, ինչպես նաև «Anahit Simonyan Fashion»-ը ժամանակ առ ժամանակ հայկական հավաքածուներ է ներկայացնում, որոնցում առկա են հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ:
Ի դեպ, նորաձևության խանութն ունի մասնաճյուղ ԱՄՆ-ում:
Անահիտ Սիմոնյանի 2-րդ բիզնեսը «Isirun»-ն է:«Isirun»-ն իրենից ներկայացնում է օնլայն գեղեցկության սրահ: Պատվերները ընդունվում են հեռախոսազանգի միջոցով, իսկ ծառայությունները մատուցվում են հաճախորդի ցանկացած վայրում` տանը, աշխատավայրում և այլն: Օնլայն գեղեցկության սրահում աշխատում են վարսահարդարներ, դիմահարդարներ, մատնահարդարներ, մերսման մասնագետներ, էլոս էպիլյացիայի մասնագետներ և կոսմետոլոգներ:
Անահիտի խոսքով` «Isirun» առցանց գեղեցկության սրահ ստեղծելու գաղափարը եկել էկարանտինի ընթացքում, երբ ամբողջ երկիրը փակ էր, և գեղեցկության սրահները չէին գործում:
Անահիտ Սիմոնյանի թվով 3-րդ բիզնեսը իրագործման ճանապարհին է: Անահիտը պատրաստվում է բացել իր ռեստորանը, ինչի համար մասնակցել է բիզնես դասընթացների:
«Մտնել այս ամենի մեջ առանց փnրձի ու տղամարդու թիկունքի, հեշտ գործ չէ: Միայն ես կարող էի անցնել նման փnրձության միջով: Բայց կարևnրը չկոտրվելն է»,- նշել է Անահիտը:
Բացի այս` Անահիտը շարունակում է անդավաճան մնալ իր երգարվեստին և ժամանակ առ ժամանակ ներկայանում նոր աշխատանքներով:
ABNews-ը մեծ հաջողություններ է մաղթում բիզնես լեդիին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մայիսի 10-ի կարևոր լուրերը
2026/05/10/ 20:20 -
Ինչու՞ է հոգեբանական անվտանգությունը դառնում կայունության երաշխիք դժվար ժամանակներում
2026/05/10/ 19:00 -
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․