Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները
Լուրեր |
Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնի բեմում «Նռան գույնը» պարային ներկայացումն է։ Հենց այս ներկայացումով է Ֆրանսիայում մեկնարկը տրվում Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Նա իր ծնունդից անգամ 100 տարի անց էլ մարդկանց սովորեցնում է աշխարհին սիրով վրեժխնդիր լինելու արվեստը։
Ներկայացումը Ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Ի դեպ 7 պարողներից 2-ը հրավիրավծ են Հայաստանից։
Նռան գույնը ներկայացման առաջնախաղին ներկա էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան քաղաքական գործիչներ։ Դահլիճը լեփ լեցուն էր։
Ու հենց Ներկայացման առաջնախաղի օրը, Լիոնում կայացավ Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որոնք ներառում են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզներ։ Ցուցահանդեսը կգործի Տոբոգան թատրոնում մինչև փետրվարի 4-ը:
https://youtu.be/xdbFmuenemQ?si=3QtgNsz_V0wMWmEd Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21 -
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով
2026/02/13/ 11:46 -
Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ
2026/02/13/ 11:44 -
Ռուսաստանի արտաքին պետական պարտքը 2006–ից ի վեր առաջին անգամ հասել է գրեթե 62 միլիարդ դոլարի
2026/02/13/ 11:40 -
Ֆրանսիայում ձերբակալվել է ինը մարդ՝ Լուվրի տոմսերի խարդախության հետ կապված
2026/02/13/ 11:29 -
Փետրվարի 12-ի բիզնես լուրերը
2026/02/12/ 22:00 -
Փետրվարի 12-ի կարևոր լուրերը
2026/02/12/ 19:19 -
Իլոն Մասկը ծրագրում է Լուսնի վրա արբանյակային գործարան կառուցել xAI-ի համար
2026/02/12/ 17:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում