Երևանը ռուս ռելոկանտների քաղաքներից ամենաթանկն է
ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 26թ․ կհասնի $100 մլրդ.
Մեքենաների մաքսազերծումը չթողնել վերջին օրվան. ՊԵԿ
ՀՀ-ն աշխարհում I-ն է կանանց զբաղվածության ցուցանիշով
Գիտաշխատողների աշխատավարձ 174% կբարձրանա
Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափը կլինի ֏200 հզր.
ՌԴ-ում առաջին անգամ գործազրկությունը նվազել է 3%
Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն

Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները

Հկտ 31, 2023 16:45
47
ADS

Հայաստանում «Կայուն զարգացման» օրակարգը (Sustainable development) մշտապես գտնվում է Ակբա բանկի ուշադրության կենտրոնում։ «Կայուն զարգացման» գլխավոր նպատակը մարդկային կյանքի որակի ապահովումն է։

Ակբան հիմնադրման պահից միշտ հետևողական է եղել հասարակության կայուն զարգացմանը, ինչի արդյունքում բանկը նպաստում է Հայաստանում սոցիալական և շրջակա միջավայրերի զարգացմանն ու պահպանմանը։

Արդյունքում, Ակբա բանկը նորարար լուծումներով  անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական, հատկապես՝ «կանաչ» ֆինանսավորման ծառայությունները՝ ի նպաստ Հայաստանի և Հայաստանի տնտեսության զարգացման։

Այժմ Ակբա բանկում ընթանում է տրանսֆորմացիոն գործընթաց, որի արդյունքում 2024 թվականի առաջին եռամսյակում Ակբան ցանկանում է ներկայացնել «կանաչ» ֆինանսավորման նոր գործիքներ, ինչպես նաև կմեկնարկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման գործընթաց։

Ներկա դրությամբ ևս Ակբան հնարավորություն է ընձեռում օգտվել «կանաչ» ֆինանսավորման բազմաթիվ գործիքներից, ինչպիսիք են առևտրի ֆինանսավորման պրոդուկտները, «կանաչ» բիզնես վարկերը, արևային կայանների և ջրատաքացուցիչների համար տրամադրվող վարկերը, համայնքի էներգոարդյունավետ ծրագրերը, ինչպես նաև Ակբա բանկի մասնաճյուղերից  հնարավոր է օգտվել Ակբա ֆինանսական խմբի անդամ Ակբա Լիզինգի Green լիզինգ ենթաբրենդի պրոդուկտներից։

«Ակբա բանկը կարևորում է շրջակա միջավայրի պահպանությունն ու զարգացումը։ Մենք դեռևս 2011 թվականին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ մշակել և վարկավորման գործընթացներում ներդրել ենք «Սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի» կառավարման համակարգ (ՍՇՄ)։ Վերջինս ինքնաշխատ է, ելակետային տվյալների հիման վրա վարկերը դասակարգում է ըստ ՍՇՄ ռիսկ դասի։ Վարկառուների կողմից վերջինիս խախտման դեպքում բանկը հետ է «կանչում» վարկը։ Սա հստակ ցուցիչ է, որ Ակբան բարձր է գնահատում Հայաստանում սոցիալական և շրջակա միջավայրի պահպանությունը։ Սա նաև մեզ համար մոտիվացիա է, որպեսզի անդադար զարգացնենք «կանաչ» ֆինանսավորման գործիքները»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

Ակբա բանկն այժմ միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որ ֆինանսավորում է համայնքների էներգախնայող միջոցառումները։

Բանկը հետևողական է և կարևորում է կայուն զարգացումը թե՛ ներքին, թե՛ արտաքին գործառույթներում, որի վառ օրինակն է Ծովակալ Իսակովի պողոտայում կառուցվող Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը, որը կառուցվում է LEED Gold ստանդարտի համաձայն և պատրաստ կլինի 2025թ.-ին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

Մեկնաբանություն