Փորձագիտական կանխատեսումներ անշարժ գույքի գների վերաբերյալ
Անշարժ գույքի շուկայի մասնագետները պասիվություն են տեսնում ոլորտում, և, ըստ նրանց, դա պայմանավորված է բնակարանների բարձր գներով։ Հայաստանում 2023 թվականին գրանցվել է անշարժ գույքի գների աճ` չնայած վերջին տարիներին գներն առանձնապես չէին էլ նվազել։ Կադաստրի կոմիտեի տվյալներով` 2023 թվականին նախորդ տարվա համեմատ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գներն աճել են 10.3%–ով, ոչ պաշտոնական տվյալներով` մոտավորապես 1.5–2 անգամ։ Ըստ պաշտոնական տվյալների` 2023 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների միջին գինը 1 քմ–ի համար եղել է 837 700 դրամ, Արաբկիրում` 587 850 դրամ, Դավթաշենում` 428 300 և այլն։ 2022 թ–ի համեմատ բնակարանների գներն ամենաշատն աճել են Կենտրոն վարչական շրջանում` 13,5%–ով, այնուհետև Արաբկիրում` 12,6%–ով, իսկ ամենաքիչը` Դավթաշենում` 1,9%–ով։ Մարզային քաղաքներում պատկերն այլ է։ Մանրամասները՝ armeniasputnik.am կայքում