Independent. Մեծ Բրիտանիայի բանկերը հայտնում են տնային տնտեսությունների ճգնաժամի մասին
Լուրեր |
Բրիտանական շատ տնային տնտեսություններ էլեկտրաէներգիայի և սննդամթերքի թանկացման պատճառով սնանկացման եզրին են: Այս մասին հայտնում է Independent թերթը ՝ վկայակոչելով բրիտանական Independent Food Aid Network-ի նամակը՝ ուղղված վարչապետ Բորիս Ջոնսոնին։
Նշվում է, որ Բրիտանիայի ավելի քան 550 պարենային բանկերի մի խումբ ներկայացուցիչներ նախազգուշացում են ուղարկել երկրի իշխանություններին։ Նրանց խոսքով, իրենք մտահոգված են, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին չեն կարողանա կանխել վերահաս սովը։
Second Chance Medway-ի խոսնակ Փեննի Քիվիլը հրապարակմանը ասել է, որ սա վերջին 30 տարվա ընթացքում իր տեսած «ամենավատ աղքատությունն է»։ Մի շարք պարենային բանկեր ստիպված են եղել նվազեցնել իրենց սննդի բաշխումը, քանի որ պահանջարկը գերազանցում է առաջարկին,- ասել է նա:
Միկա Լիվերպուլի սննդի բանկի համակարգող Փոլ Օ'Բրայենը Independent-ին ասել է, որ վերջին ամիսներին քաղաքացիները շատ ավելի հաճախ են դիմել օգնություն: «Ես երբեք նման դժվարություններ չեմ տեսել. մենք տեսնում ենք ընտանիքներ, որոնք ապրում են նույն սենյակում, որպեսզի տաքանան, քանի որ նրանք չեն կարող իրենց թույլ տալ միացնել ջեռուցումը», - ասել է Օ'Բրայենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գները միջինում աճել են գրեթե մեկ երրորդով (30%) ՝ վառելիքի գների մշտական աճի պատճառով։
Մարտին SkyNews-ի զեկույցում խոսվում էր վառելիքի գների կտրուկ աճի մասին, որը ստիպում է Մեծ Բրիտանիայի բնակիչներին ընտրել իրենց երեխաների համար սնունդ գնելու կամ տան ջեռուցման համար վճարելու միջև:
Մանրամասները` տեսանյութում
https://youtu.be/9gnUbi8PlyQ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․