Հայտնի են SIA Armenia 2024-ի և «Մի դրամի ուժը» համատեղ ծրագրի հաղթողները Համարձակ ու նորարար նախագծեր, կայացած բիզնես ծրագրեր ստեղծելու բացառիկ հնարավորություն։ Impact Hub Yerevan-ում տեղի ունեցած Social Impact Award Armenia մրցանակաբաշխության ընթացքում 10 թիմեր ներկայացրին իրենց բիզնես նախագծերը։ Ծրագրի ինկուբացիոն փուլի գործընկերներն այս տարի IDBank և Idram ընկերություններն են՝ ի դեմս Մի դրամի ուժը նախագծի։ https://youtu.be/x1ne-Y5nbAw Ժյուրիի որոշմամբ հաղթողների եռյակը կազմեցին ElectRoads, Աստղագիտությունը բոլորի համար և Retyre Design թիմերը։ Չորրորդ հաղթողը՝ Hydroponic greenhouses ընտրվել է համացանում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքներով։ Հաղթող 4 թիմերը ստացան 1500 եվրոյին համարժեք ֆինանսավորում և բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 26-30-ը Գերմանիայում կայանալիք Social Impact Award ամենամյա գագաթնաժողովին։