Social impact award 2024 մրցանակաբաշխություն․ ԱրարատԲանկը ստանձնել է մrցանակային ֆոնդի տրամադրումը Շարունակական գործընկերություն՝ հանուն սոցիալական ձեռներեցության։ Impact Hub Yerevan-ում տեղի ունեցավ Social Impact Award մրցանակաբաշխությունը, որը լավագույն հարթակն է՝ բացահայտելու երիտասարդների նորարար բիզնես նախագծերը։ ԱրարատԲանկը երկրորդ տարին է, որ ստանձնում է մրցանակային ֆոնդի տրամադրումը՝ ընդգծելով իր հանձնառությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք շահույթից զատ կարևորում են նաև բիզնեսի սոցիալական բաղադրիչը:  Արարատբանկը, լինելով այս նախաձեռնության կողքին, ևս մեկ անգամ ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ զարգացնել բիզնեսի սոցիալական կողմը։   Ժյուրիի քննարկման և որոշման արդյունքում հաղթող ճանաչվեցին ElectRoads, Աստղագիտությունը բոլորի համար և Retyre Design    թիմերը, չորրորդ հաղթողը՝ Hydroponic Greenhouses, ընտրվել է համացանում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքներով։ Հաղթող 4 թիմերը ստացան ֆինանսավորում և բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 26-30-ը Գերմանիայում կայանալիք Social Impact Award ամենամյա գագաթնաժողովին։ https://youtu.be/UW0AQLqeV4M