Թվային ռուբլին ինտեգրվել է ՌԴ հարկային համակարգ
ՌԴ նախագահական ընտրությունները տևելու են 3 օր
Կապիտալ ծախսերը 24թ.-ին 18թ-ի համեմատ կաճեն 300%
Երեւանում առքուվաճառքի գործարքները նվազել են 21,6%
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Աշխատանքի է գտել բռնի տեղահանված 5351 անձ
ՀՀ-ից նոյեմբերին արտահանվել է 11,5 հզ․ տ. սննդամթերք
Հայաստանը ստացել է $2.9 մլն դրամաշնորհ
Հիմնանորոգվում է Գավառ-Գեղարքունիք ճանապարհը
11 ամսում ՀՀ է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ. Քերոբյան
Բելառուսի ոսկեարժութային պահուստները հասել են $8.26 մլրդ.
Չինաստանի արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 5.6%-ով
Սնուփ Դոգի համերգը կկայանա 24թ.
Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ
23թ. նոյեմբերին ՀՀ է այցելել 150 հազար զբոսաշրջիկ
Ծխախոտի արտադրությունն աճել է 16,5%
ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերը նվազել են 0.3%
ՀՀ-ում էլ.էներգիայի արտադրությությունը կազմել է 7,3 մլրդ կՎտ/ժ
Անշարժ գույքի վարձի 10%-ը պետք է վճարվի պետությանը. ՊԵԿ
Ավելի քան ֏260 միլիոն տուգանք՝ նոյեմբերին. ՊԵԿ

Apple-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրում Չինաստանում iphone-ի անհաջող թողարկումից հետո

Հկտ 17, 2023 20:29
85
ADS

Apple-ի բաժնետոմսերը նվազել են Նյու Յորքում նախնական առուվաճառքի ժամանակ.հետազոտությունը ցույց է տվել,որ Չինաստանում iPhone 15-ի վաճառքը զիջում է նախորդ տարվա՝ Iphone 14-ի ցուցանիշին:

Counterpoint Research-ի նոր զեկույցը, վկայում է, որ iPhone 15-ի վաճառքը նվազել է 3,5%-ով՝ համեմատած iPhone 14-ի՝ գործարկումից հետո առաջին 17 օրվա ընթացքում:

Counterpoint-ը նշել է, որ նոր iPhone-ի վաճառքի անկումը Չինաստանում պայմանավորված է թուլացող տնտեսությամբ: Նշվում է, որ ԱՄՆ-ում iPhone 15-ի վաճառքը հավանաբար երկնիշ աճ կունենար 2022 թվականի վաճառքի առաջին ինը օրերի ընթացքում iPhone 14-ի համեմատ:
Այնուամենայնիվ, նոր iPhone-ի դեբյուտը Չինաստանում տեղի ունեցավ շաբաթներ անց Huawei Technologies-ի կողմից Mate 60 Pro-ի թողարկումից հետո, որն օգտագործում է չինական արտադրության գերժամանակակից պրոցեսոր և համարվում է չինական տեխնոլոգիաների հաղթանակ՝ չնայած չիպերի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին:

Apple-ի բաժնետոմսերն ընկել են մինչև 1,7%նախաշուկայական առևտրում.
Չինաստանում iPhone-ի վաճառքի անկումը կարելի է վերագրել դանդաղ տնտեսական վերականգնմանը և աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության սպառողների նախապատվությանը՝ տեղական արտադրանքին:

Հիշեցնենք, որ Apple-ի եկամուտների մոտ 20%-ը բաժին է ընկնում Չինաստանին:

Մեկնաբանություն