2022-ին Հայաստան այցելածների թիվը մոտ է եղել ռեկորդային 2019-ի ցուցանիշին Նախնական տվյալով 2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 672 հազար զբեսաշրջիկ։ Մասնագետները չեն թաքցնում ՝  այդ մեծ հոսքին նպաստել է նաև Ռուսաստանում և Ուկրաինայում ստեղծված վիճակը, սակայն ընդգծում են ՝  այդ վիճակով պայմանավորված ավիատոմսերի գնի բարձրացումը, բնականաբար, խոչընդոտել է պարզապես հանգստի համար Հայաստան գալ ցանկացողներին: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով ՝  զբոսաշրջության վրա բացասաբար են ազդել նաև անվտանգային միջավայրը և մեր երկրում տարադրամի արժեզրկումը: Իսկ Հայաստանը շարունակում է նախընտրելի ուղղություն մնալ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ և Գերմանիայի քաղաքացիների համար: