Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Անկախ եկամուտների անկման աստիճանից ՝ ՎՏԲ-ն վարկային արձակուրդ է առաջարկել իր հաճախորդներին

Մրտ 23, 2022 15:02
831

ՎՏԲ բանկն իր ռուս  հաճախորդներին առաջարկել է հետաձգել վարկի վճարումները՝ անկախ եկամուտների նվազման աստիճանից և առանց հիմնավոր փաստաթղթերի:

«Մարտի 23-ից ՎՏԲ բանկն հաճախորդների համար բարելավում է վարկային արձակուրդ տրամադրելու պայմանները։ Այժմ վճարումների հետաձգում կարելի է ստանալ անկախ եկամուտների նվազման մակարդակից և առանց հիմնավոր փաստաթղթերի»,- նշված է բանկի տարածած հայտարարության մեջ։

ՎՏԲ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ արձակուրդները կարելի է հեռակա կարգով ձևակերպել բանկի կոնտակտային կենտրոնում կամ VTB Online չաթում, առանց գրասենյակ այցելելու, իսկ այն հաճախորդները, ովքեր չունեն ժամկետանց պարտավորություններ, կարող են փաստաթղթեր չներկայացնել եկամուտների նվազման վերաբերյալ։ Ծրագիրը կգործի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։

Վարկային արձակուրդ կարելի է ստանալ սպառողական վարկերի դեպքում մինչև 300 հազար ռուբլի, ավտովարկերի դեպքում ՝ 700 հազար, վարկային քարտերի դեպքում՝ 100 հազար։Մոսկվայում հիփոթեքի համար վարկի գումարը չպետք է գերազանցի 6 միլիոն ռուբլին, Սանկտ Պետերբուրգում և  արևելյան դաշնային շրջաններում ՝ 4 միլիոն, Լենինգրադի շրջանի և այլ շրջանների համար՝ 3 միլիոն։

Մարտի 14-ին Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարեց պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսությանն աջակցելու միջոցառումների երրորդ փաթեթի մշակման մասին։ Հակաճգնաժամային միջոցառումների առաջին երկու փաթեթների շրջանակներում խորհրդարանն արդեն հաստատել է 13 փաստաթուղթ։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը հրամանագիր է ստորագրել վարկերի առավելագույն չափի մասին, որոնց համար ռուսները կարող են դիմել վարկային արձակուրդ ստանալու համար։ Կրեմլում հայտնել են նաև, որ «տնտեսական պատերազմի հետևանքները կհասցվեն նվազագույնի»։