Խելացի և թվային բանկային համակարգ. Silicon Mountains Ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես է գրանցվել Երևանում անցկացված Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին։ Հայ և արտասահմանցի փորձագետները հավաքվել են քննարկելու չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցներն ու մարտահրավերները: Գագաթնաժողովը տնտեսությունում խելացի թվային լուծումների ներդրմանն է նվիրված: 20-ից ավելի բանախոս է հրավիրվել պանելային քննարկումներին: Եկել են խոսելու խելացի տնտեսության, խելացի կառավարման, խելացի ենթկառուցվածքների և իհարկե խելացի ու թվային բանկային համակարգի մասին: Թեմայի  շուրջ  իր  տեսակետն է   հայտնում ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը. Բանկային  ոլորտում  անելիքներ  շատ   կան  նաև  անվտանգության ապահովման  առումով, նկատում  են  բանախոսները:Հայաստանյան բանկերը հաճախորդների տվյալների անվտանգությանը շատ լուրջ  են  վերաբերում: ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրենը նաև ընդգծում  է,  որ բանկային տվյալների անվտանգության  ապահովման գործում մեծ դեր ունի նաև հաճախորդների   ֆինանսական գրագիտությունը, որի  համար  կրթական   ծրագրի  անհրաժեշտություն  կա:  Ու  չնայած   Հայասատանը  ֆինանսական   կրթության  ներդրման  առումով   համաշխարհային   մակարդակում  օրինակելի  է,  գործիքակազմը  դեռ  պետք  է  ավելացնել   լիարժեք   ֆինասական  գրագիտության  հասանելու  համար։ Մանրամասները՝ տեսանյութում. Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից