Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան
Լուրեր |
Նախորդ ամիս ֆինանսների աշխարհի բարձրակարգ մասնագետները հանդիպել էին Ամստերդամում Digital Transfromation in Banking&Insurance Global Summit-ին՝ կազմակերպված եվրոպական հեղինակավոր Kinfos events կազմակերպության կողմից։
ID Group-ի Թվային փոխակերպման գծով տնօրեն Սերգեյ Առաքելյանը, որպես սամիթի հիմնական բանախոսներից մեկը, ներկայացրեց IDBank-ի թվային փոխակերպման, Իդրամ ընկերության հետ ռազմավարական համագործակցության ճանապարհը, ինչպես նաև խոսեց մարտահրավերների և առաջիկա զարգացումների մասին։
Հիշեցնենք՝ Իդրամը և IDBank-ը ռազմավարական համագործակցությունը սկսել են դեռևս 2018 թվականին, իսկ արդեն 2023 թվականի ապրիլից հանդիսանում են ID Group ընկերությունների խմբի անդամ։
DXB-ի գագաթնաժողովը համագործակցության հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից մասնակիցներն պարբերաբար հավաքվում, քննարկում և վերլուծում են օր-օրի զարգացող տեխնոլոգիաները ֆինանսական և ապահովագրական ծառայությունների աշխարհում (BFSI), կիսվում իրենց փորձով. AI, ավտոմատացում, մեքենայական ուսուցում, RPA, Generative AI, Cloud & Data Transformation, Payments Transformation, Fraud & Cyber Security, CBDCs, Digital Assets, Web3, Open finance, Embadded finance, ապահովագրական էկոհամակարգերի զարգացման հեռանկարներով, մարտահրավերների ու հնարավորությունների իրենց պատկերացումներով, ձեռքբերումներով, դժվարությունների հաղթահարման նոր նախագծերով:
Այս անգամ ևս գագաթնաժողովը միավորել էր ոլորտի առաջատարներին տարբեր երկրներից, որոնք կիսվում էին ոչ միայն հաճախորդներին մատուցվող ծառայությունների, այլ նաև կազմակերպությունների ներքին գործընթացների թվայնացման իրենց փորձով։
Որպես Հայաստանում Ֆինտեխ ոլորտի առաջամարտիկ՝ IDBank-ը հետաքրքրքել էր միջազգային այս հարթակին թվայնացման և Իդրամ ընկերության հետ գործարկած համատեղ թվային հարթակի հաջողության պատմությամբ, և IDBank-ը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ներկայացրեց Հայաստանյան շուկայում թվային փոխակերպման ոչ ստանդարտ լուծումներ մշակելու իր փորձը։
«Դարձիր թվային կամ լռիր հավերժ»․ Սերգեյ Առաքելյանը հենց այսպես ներկայացրեց 2018-ից ի վեր IDBank-ի ռազմավարությունն ու զարգացման հիմնական հետագիծը, որը հայկական շուկա բերեց մի շարք նոր և անգամ հեղափոխական պրոդուկտներ՝ առցանց հեռավար նույնականացում, 500-ից ավելի վճարային ծառայություններ անմիջապես հավելվածի ներսում, Rocket Line թվային ապառիկ, QR-ի միջոցով վճարման հնարավորություն ոչ միայն 22.500 վաճառակետերում, այլ նաև 1000-ից ավել առցանց խանութներում, բանկային մի շարք ծառայություններին հեռավար հասանելիություն և այլն։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/30 22:00
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/30 20:20
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24 -
Պրոդուկտիվ մնալու բանաձևը՝ Ամանորի օրերին․ տոնական խորհուրդներ աշխատանքի և կյանքի հավասարակշռության համար
2025/12/31/ 16:51 -
Դեկտեմբերի 30-ի բիզնես լուրերը
2025/12/30/ 22:00 -
Դեկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
2025/12/30/ 20:20 -
Ձյան վրա սահելով՝ դեպի ամուր ապագա. մեկնարկեց C-Quadrat Ampega-ի առաջին ձմեռային ճամբարը
2025/12/30/ 19:19 -
Տոները չեն պարտադրում դրական տրամադրություն․ ինչու է դժվար աշխատանքային գրաֆիկից անցում կատարել ամանորյա տոներին
2025/12/30/ 18:50 -
Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ
2025/12/30/ 16:19 -
Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն
2025/12/30/ 16:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Թռչուններից մինչև ռոբոտ խոհարար․ շաբաթը տեխնոլոգիական ու տոնական գույներով
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 25, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2025 Թ.
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը