Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն սեպտեմբերին երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 254,000-ով, իսկ գործազրկության մակարդակը 4.2%-ից նվազել է մինչև 4.1%:
Եվրագոտու երկրներում գնաճը սեպտեմբերին 2021թ.-ից ի վեր առաջին անգամ նվազել է 2%-ից, ինչը ենթադրում է, որ հոկտեմբերին կայանալիք նիստին Եվրոպական կենտրոնական բանկը կկրճատի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԱՄՆ ծառայությունների ոլորտի ակտիվությունը սեպտեմբերին հասել է վերջին մեկուկես տարվա առավելագուն մակարդակին։
Ըստ Մատակարարումների կառավարման ինստիտուտի (ISM)՝ ոչ արդյունաբերական հատվածի PMI ինդեքսը սեպտեմբերին կազմել է 54.9՝ ամենաբարձր ցուցանիշը 2023թ.-ի փետրվարից ի վեր։
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող կոնֆլիկտային իրադարձությունների ֆոնին Brent տեսակի նավթի գինը գրանցել է առավելագույն մեկշաբաթյա աճը (8%) վերջին 2 տարիների ընթացքում։
ԱՄՆ պետական պարտքը նոր ֆինանսական տարվա մեկնարկին ընդառաջ 2 օրվա ընթացքում աճել է մոտ 350 միլիարդ դոլարով։
Արժույթի միջազգային հիմնադրամից նշել են, որ մինչև 2032թ.-ը ԱՄՆ պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 140%-ը։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն