Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Լուրեր |
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։
«Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից մինչև առողջության, անվտանգության, բարեկեցության, կրթության ու մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունների ստեղծում։ Պետք է ընդգծել, որ այս ծրագրին անդամակցելով՝ մենք ոչ թե նոր պարտավորություն ենք ստանձնում, այլ վերահաստատում ենք և ընդգծում մեր կողմից վաղուց որդեգրված քաղաքականությունը. կանայք չափազանց կարևոր դեր են խաղում բոլոր բնագավառներում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգմանգծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կանանց հզորացման սկզբունքները. հավասարություն աշխատավայրում» թեմայով։
Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է, որտեղ աշխատում է իգական սեռի շուրջ 1100 ներկայացուցիչ, ինչը կազմում է բանկի ընդհանուր աշխատակիցների շուրջ 65%-ը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
https://www.youtube.com/watch?v=dBNeDg6JLgM
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ
2026/03/31/ 14:13 -
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
2026/03/31/ 14:09 -
Քանի՞ տարանցիկ չվերթ է իրականացվել ՀՀ օդային տարածքով Իրան-Իսրայել պատերազմով պայմանավորված
2026/03/31/ 13:58 -
Հայաստանում տեղումները հասել են ամսական նորմայի մինչև 75%-ին՝ մեկ օրում
2026/03/31/ 13:56 -
Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». Hetq.am
2026/03/31/ 12:58 -
ՌԴ-ում հերքել են Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ բանակցությունները
2026/03/31/ 12:56 -
Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը
2026/03/31/ 12:53 -
ԵՄ արտգործնախարարները ժամանել են Կիև՝ նախարարական նիստի համար
2026/03/31/ 12:52 -
Աշխատաշուկայի ապագան ձևավորող հարթակը վերադառնում է. 5-րդ Career City Fest-ն ապրիլի 18-19-ին է
2026/03/31/ 12:38 -
Ձվի շուկայում հայտնաբերվել են որակի և մակնշման խախտումներ․ ՍԱՏՄ
2026/03/31/ 12:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն