Աշխարհում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՄԱԿ
Լուրեր |
Ամբողջ աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է 12 %-ով ՝ Ուկրաինայում հակամարտության և սննդամթերքի ու էներգակիրների բարձր գների պատճառով, ասվում է 2023 թվականի համաշխարհային ներդրումների մասին զեկույցում, որը հրապարակվել Է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի UNCTAD կայքում,- գրում է banksnews.am-ը։
«Համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թվականին նվազել են 12%-ով՝ հասնելով 1300 միլիարդ դոլարի ՝ 2021 թվականի կտրուկ թռիչքից հետո, որը հաջորդել էր 2020 թվականին COVID-19-ի հետևանքով առաջացած կտրուկ անկմանը։ Այս նվազումը հիմնականում պայմանավորված է զարգացած երկրներում ֆինանսական հոսքերի և գործարքների ծավալների կրճատմամբ։ Դանդաղումը տեղի է ունեցել համընկնող ճգնաժամերի պատճառով ՝ պատերազմ Ուկրաինայում, սննդամթերքի և էներգակիրների բարձր գներ, ինչպես նաև պարտքային ճնշում»,-նշված Է փաստաթղթում։Կազմակերպության տվյալներով ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի նվազումը պայմանավորված է հիմնականում զարգացած երկրներում բազմազգ ընկերությունների ֆինանսական գործառնություններով, որտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 37 տոկոսով ՝ հասնելով 378 միլիարդ դոլարի:
«2023 թվականին միջազգային առևտրի և միջսահմանային ներդրումների համար գլոբալ իրավիճակը բարդ կմնա։ Աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է բարձր մնալ։ Ֆինանսական հատվածի վերջին ցնցումները սրել են ներդրողների անորոշությունը։ UNCTAD -ն ակնկալում է, որ համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա վայրընթաց ճնշումը կշարունակվի 2023 թվականին»,- նշվում է զեկույցում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․