Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները:
Այս տարվա հունվար–փետրվարին 2022-ի․ հունվար–փետրվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 10.9%:
Հաղորդվում է, որ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.0%–ով, Ծառայությունների ծավալը՝ 23.5%–ով, առևտրի շրջանառությունը՝  18.0%–ով, շինարարության ծավալը՝ 13.2%–ով, արտահանման  ծավալը՝ 96.4%–ով, ներմուծման  ծավալը՝ 67.4%–ով։
2023թ․ փետրվարը 2022թ․ փետրվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 11.3%: Մասնավորապես՝ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 0.7%–ով, ծառայությունների ծավալը՝ 21.2%–ով, առևտրի շրջանառությունը՝ 18.2%–ով, շինարարության ծավալը՝ 13.9%–ով, արտահանման  ծավալը՝ 110.0%–ով, իսկ ներմուծման  ծավալն աճել է 62.3%–ով։