Սթենֆորդի գիտնականները ChatGPT-ի պես ԱԲ են ստեղծել, ըստ ձեզ որքա ՞ն գումար է ծախսվել ստեղծման համար
Լուրեր |
Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են արհեստական բանականության (ԱԲ) սեփական մոդելը՝ Alpaca AI-ը, որը նման է ChatGPT-ին: Այս մոդելին ուսուցանելն արժեցել է ընդամենը 600 դոլար, քանի որ այն կառուցվել է բաց կոդով հարթակի հիման վրա,- հայտնում է News.am Tech-ը։
Նրանց փորձը ցույց է տվել, որ այսօրվա զարգացած ԱԲ համակարգերը կարող են հեշտությամբ վերարտադրվել, և դա նույնիսկ հսկայական ծախսեր չի պահանջում. անհրաժեշտ է միայն գիտելիքների բազա, որի վրա ԱԲ-ն կսովորի: Բազան, գիտնականներին արժեցել է 500 դոլար, և մոտ 100 դոլար էլ նրանք ծախսել են ԱԲ-ի ստեղծման վրա, ինչի համար երեք ժամով անհրաժեշտ է եղել ութ համակարգիչ՝ 80 ԳԲ NVIDIA A100 արագացուցիչներով. այս ծառայությունը նրանք «վարձել» են ամպային ենթակառուցվածքում:
Սթենֆորդի գիտնականներն իրենց ԱԲ-ի հիմքում վերցրել են LLaMA 7B լեզվի բաց մոդելը, որն ամենահասանելին է Meta-ի մշակած LlaMA շարքից: Դրա հնարավորություններն իրականում բավականին սահմանափակ են, և առաջադրանքների մեծ մասն այն ավելի վատ է անում, քան ChatGPT-ը: Եվ դա զարմանալի չէ, քանի որ OpenAI GPT մոդելների ուսուցումը ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ է պահանջել: ChatGPT-ը ասես միլիարդավոր գրքեր է կարդացել, մինչդեռ Alpaca AI-ը սովորել է որոշ (թեև բավականին շատ) հարց ու պատասխաններ՝ տրված մարդու կողմից։
Մյուս կողմից, նոր Alpaca AI-ը բավականին լավ է կատարում որոշ առաջադրանքներ, և երբեմն նույնիսկ ավելի լավ, քան ChatGPT-ը: Առաջին թեստավորման ժամանակ Alpaca AI-ը հաջողությամբ է ավարտել 90 թեստ (էլ․ նամակ գրել, սոցիալական ցանցերի համար հրապարակումներ անել, օգնել աշխատանքում և այլն), իսկ ChatGPT-ը հաջողությամբ է ավարտել 89 թեստ։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ գիտնականները դեռ չեն անդրադարձել ժամանակակից ԱԲ-ի համար ամենակարևոր խնդրին. նրանք դեռ պետք է լրացուցիչ կարգավորումներ կատարեն, որպեսզի ապահովեն մոդելի անվտանգ և էթիկական աշխատանքը:
Գիտնականների խոսքով՝ իրենք կարող էին նման արդյունքի հասնել նույնիսկ ավելի քիչ նյութական ծախսերով, եթե ի սկզբանե նման նպատակ ունենային։ Ավելին, տեսականորեն յուրաքանչյուր ոք, ով ունի համապատասխան տեխնիկական պատրաստվածություն և առնվազն 600 դոլար, կարող է կրկնել իրենց փորձը։
Ճիշտ է, հարկ է հաշվի առնել, որ OpenAI-ի լիցենզիան թույլ չի տալիս օգտագործել իր մոդելների տվյալները մրցակցային համակարգեր մշակելու համար: Meta-ն ակադեմիական հետազոտողներին առայժմ թույլ է տալիս օգտվել ոչ առևտրային արտոնագրերից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․