Լեհաստանում գազով 500 վագոնների պայթյունի սպառնալիք կա․ Novatek Green Energy
Լուրեր |
Մոտ 500 հեղուկ բնական գազով վագոն կարող է պայթել Լեհաստանում ՝ Եվրամիության կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Novatek Green Energy-ն ՝ Novatek-ի դուստր ձեռնարկությունը։
«Շատ իրական վտանգ է կապված ընկերության վերահսկողությունից զրկվելու և հեղուկ գազով լցված մոտ 500 երկաթուղային վագոնների հետագա տեղափոխման և բեռնաթափման անհնարինության հետ, որոնք օրինական մուտք են գործել Լեհաստան», - նշում է Novatek Green Energy-ի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն ՝ հեղուկ գազով վագոնները կանգնած են երկաթուղային գծերի վրա։ Իսկ եթե եղանակը սկսի բարելավվել, իսկ օդի ջերմաստիճանը բարձրանա, ապա տանկերում գազի ճնշումը կմեծանա։ Սա կարող է պայթյուն առաջացնել: Այս ռիսկի պատճառով ընկերությունը զգուշացնում է, որ վագոնները պետք է անհապաղ ուղարկվեն բեռնման տերմինալներ։ Սակայն պատժամիջոցների պատճառով Novatek Green Energy-ն չի կարողանում դա անել։
Ավելի քան 40 միլիոն լիտր ծավալով գազը նախատեսված էր լեհական լցակայանների, ինչպես նաև կենցաղային կարիքների համար գազի բալոններ օգտագործող տնային տնտեսությունների համար։ Novatek Green Energy-ն ավտոգազի խոշորագույն մատակարարներից է Լեհաստանում, ունի հեղուկ վառելիքի շշալցման գործարան, որը գտնվում է երկրում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․