SpaceX-ը Starlink Aviation ծառայությունը ինքնաթիռների համար կգործարկի 2023 թվականին. The Verge SpaceX-ը Starlink Aviation ծառայությունը կգործարկի ինքնաթիռների համար 2023 թվականին,- հայտնում է The Verge-ը։Ծառայությունը կտրամադրի տվյալների փոխանցման արագություն մինչև 350 Մբիթ/վրկ Starlink տերմինալ ունեցող յուրաքանչյուր օդանավի վրա: Սա բավական է առցանց խաղերի և տեսազանգերի համար: Ինչպես նշում է The Verge-ը, այս արագությունը շատ ավելին է, քան ներկայումս առաջարկվում է ինքնաթիռներում: Ամենից հաճախ օդում ինտերնետի առավելագույն արագությունը հասնում է մոտ 10 Մբիթ/վրկ-ի, իսկ կապ կա միայն մայրցամաքներով, բայց ոչ ծովով կամ օվկիանոսով։ Արբանյակային համակարգերն առաջարկում են ինտերնետ 30-ից 100 Մբիթ/վրկ արագությամբ: