24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն
20-23 թթ. կառուցվել է ավելի քան 4500 ապօրինի շինություն
Ցորենի ներմուծման ծավալները կրճատվել են 32%
Կոնվերս Բանկը Եվրոթերմի կորպ.պարտատոմսերի տեղաբաշխողն է
Լարսում 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին
23թ. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%
Հայկական I արբանյակը տիեզերք կարձակվի դեկ. 1-ին
Կենտրոնում կայանելու տարեկան վարձը կդառնա ֏160հզր.
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն հայտնել ՀՀ-ին
SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ
ՀՀ-ն նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
65․000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել

Ատլանտյան օվկիանոսով հեղուկ բնական գազի տեղափոխման արժեքը պատմական բարձր մակարդակի է հասել․ Bloomberg

Հկտ 12, 2022 12:33
74
ADS

Ատլանտյան օվկիանոսում հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրման համար նավերի վարձակալության արժեքը հասել է առավելագույնին ՝ օրական գերազանցելով $397,000-ը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով թրեյդերներին և Spark Commodities-ի տվյալները։
Երեքշաբթի օրը Ատլանտյան օվկիանոսում LNG նավի վարձակալության արժեքը բարձրացել է օրական 397,500 դոլարի ՝ գերազանցելով Խաղաղ օվկիանոսում անցած տարի սահմանած ռեկորդային բարձր ցուցանիշը: Գործակալության տվյալներով ՝ LNG նավերի վարձակալության գներն այնքան կտրուկ աճել են, քանի որ Եվրոպան փորձում է ձմռանն ընդառաջ վառելիք կուտակել: Ընդ որում, մինչև տարեվերջ անվճար նավերը շատ քիչ են, իսկ նրանք, որոնք կան, վարձակալվում են թանկ գնով։ Բացի այդ, խոշոր էներգետիկ ընկերությունները հրաժարվում են վարձակալել իրենց նավերը, քանի որ վախենում են մնալ առանց ազատ նավատորմի, երբ դա անհրաժեշտ լինի։

Bloomberg-ը հավելել է, որ նավերի պակասի հետ կապված իրավիճակը հասել է այն աստիճանի, որ Ասիայում LNG մատակարարներն արդեն գազ են առաջարկում բեռնման նավահանգիստներից։ Միաժամանակ նավեր չունեցողները գնորդներ են փնտրում փոխադրման հնարավորությամբ։

Հունիսի սկզբին Financial Times-ը հայտնել էր, որ LNG լցանավերի բեռնափոխադրումների արժեքը մոտեցել է տասը տարվա առավելագույնին: Clarksons Platou Securities-ի տվյալներով՝ բեռնափոխադրումների գինը հասել է օրական 120 հազար դոլարի։

 

Մեկնաբանություն