Google-ը ներկայացրել է իր «ամենաառաջադեմ» գեներատիվ AI մոդելը՝ Gemini-ն
Լուրեր |
Google-ը ներկայացրել է արհեստական ինտելեկտի իր ամենաառաջադեմ մոդելը՝ Gemini-ն, որը կարող է մշակել տեղեկատվության բազմաթիվ ձևեր, ինչպիսիք են վիդեո, աուդիո և տեքստը, և կարող է աշխատել ցանկացած սարքի հետ՝ տվյալների կենտրոններից մինչև շարժական սարքեր, գրում է Financial Times-ը,- հայտնում է how2b.am-ը:
Google-ը Gemini-ին անվանում է իր դեռևս «ամենամեծ և ամենահզոր» AI մոդելը: Այն ի սկզբանե նախագծված է մուլտիմոդալ լինելու և տեքստի, պատկերների, վիդեո, աուդիո և կոդ վերլուծելու կարողության համար: Մոդելը ներկայացված է երեք տարբերակով՝ Gemini Nano, Gemini Pro և Gemini Ultra։
Gemini Pro-ն արդեն օգտագործվում է Bard չատբոտում: Այն հասանելի է անգլերենով հարցումների համար ավելի քան 170 երկրներում: 2024-ին այն նախատեսում են ներդնել «Google որոնում»-ում։
Google Pixel 8 սմարթֆոններին ավելացվել է Gemini Nano տարբերակը, որն աշխատում է հենց սարքի վրա և առանց ինտերնետ կապի։ Դրա օգնությամբ օգտատերերը կարող են ձայնագրությունների համառոտ տարբերակները ստանալ և ստեղծել պատասխանների սևագիր WhatsApp-ում՝ Gboard ստեղնաշարից օգտվելիս: Ապագայում ընկերությունը նախատեսում է մոդելն ավելացնել այլ ծառայություններում, այն կկարողանան օգտագործել նաև երրորդ կողմի Android հավելվածների մշակողները։
Google-ից հայտնել են, որ Gemini Ultra-ի ամենահզոր տարբերակը գերազանցում է մարդկային փորձագետներին 57 առարկաների թեստերում, այդ թվում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն, բժշկություն, իրավունք և այլն: Այն նաև մի քանի թեստում գերազանցել է Open AI-ի ChatGPT 4 հանրահայտ չատբոտին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 30-ի կարևոր լուրերը
2026/03/30/ 19:19 -
Քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
2026/03/30/ 18:56 -
Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
2026/03/30/ 18:31 -
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2026/03/30/ 18:00 -
ԱՄՆ-ն հայտարարել է, որ թույլ չի տա Հորմուզի նեղուցում վճարների սահմանում
2026/03/30/ 17:19 -
Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում
2026/03/30/ 17:13 -
Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ
2026/03/30/ 17:11 -
Եվրահանձնաժողովը հաստատել է 1.5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության ծրագիր Ուկրաինայի համար
2026/03/30/ 17:07 -
Իսպանիան սահմանափակել է օդային տարածքի օգտագործումը Իրանի շուրջ ռազմական գործողությունների համար
2026/03/30/ 17:00 -
Կայացավ Միության անդամների հերթական եռամսյակային հանդիպումը
2026/03/30/ 16:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն