Եվրահանձնաժողովը հաստատել է 1.5 միլիարդ եվրոյի աշխատանքային ծրագիր՝ ուղղված Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանը և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական ռազմաարդյունաբերական նախաձեռնության շրջանակում և ներառում է ինչպես ռազմական մատակարարումներ, այնպես էլ արդյունաբերական կարողությունների զարգացում։
Հաստատված ֆինանսավորումից 700 միլիոն եվրոն նախատեսվում է ուղղել անօդաչու սարքերի, հակահրթիռային համակարգերի և զինամթերքի ձեռքբերմանը։ Մոտ 260 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինայի ռազմական արդյունաբերության արդիականացմանն ու զարգացմանը։
Մնացած միջոցները նախատեսված են եվրոպական և ուկրաինական պաշտպանական ոլորտների համագործակցության խորացման համար։
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է մարտի 31-ից։
Նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները և խթանել եվրոպական ռազմաարդյունաբերական համակարգի ինտեգրումը։

