«IDBank-ը միշտ առանձնանում է իր ուրույն ձեռագրով։ Մենք թե՛ ցուցահանդեսին, թե՛ առհասարակ պարբերաբար փորձում ենք նորովի ներկայանալ մեր հաճախորդներին։ Այս տարի էլ բազմաթիվ այցելուներ և հաճախորդներ մոտեցան մեզ, հետաքրքրվեցին Բանկի ծառայություններով և կնքեցին իրենց այդքան սպասված բնակարանի ձեռքբերման պայմանագրերը։ Ուրախ ենք նրանց հետ կիսել այդ կարևոր պահը։ Իսկ idcoin-ի արշավը ինչպես անցյալ տարի, այս տարի ևս մեծ հետաքրքրություն առաջացրեց», - ասաց IDBank-ի Վաճառքների կազմակերպման բաժնի ղեկավար Նարեկ Ֆահրադյանը։
Այն հաճախորդները, ովքեր TOON
EXPO-ի ընթացքում Բանկի տաղավարում դիմեցին բնակարանի գնման, կառուցապատման կամ վերանորոգման
հիփոթեքային վարկի ստացման համար, ստացան Բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի
չափով idcoin։
«Ուրախ ենք, որ
IDBank–ը տարիներ շարունակ նախապես մշակված հատուկ
առաջարկներով ներկայանում է TOON EXPO-ին, համագործակցում է մեր գործընկեր կառուցապատողների հետ, ինչն ավելի ճկուն է դարձնում բնակարանի գնման գործընթացը մեր այցելուների համար», - նշեց «Big Projects» ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը։
Ինչպես TOON
EXPO-ի երեք
օրերին, այնպես էլ տաղավարից դուրս IDBank–ի թիմը մշտապես պատրաստ է օգնելու և ուղղորդելու կնքել այդքան սպասված՝ բնակարանի ձեռքբերման պայմանագիրը առանց
խոչընդոտների և, ամենակարևորը, շահավետ պայմաններով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

