X սոցիալական ցանցն իր հայտնի օգտատերերին վճարել է գրեթե $20 մլն, ասել է հարթակի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոն։ Պլատֆորմը սկսել է գովազդից եկամուտը կիսել կոնտենտ ստեղծողների հետ երեք ամիս առաջ,- գրում է fintech.am-ը:
X-ն օգտատերերին տալիս է գովազդից ստացված եկամտի մի մասը: Ծրագրի մասնակից կարող են դառնալ միայն այն օգտվողները, ովքեր ունեն պրեմիում բաժանորդագրություն և ավելի քան 500 հետևորդ, իսկ վերջին երեք ամսում ստացել են ավելի քան 5 միլիոն թվիթերի դիտում։
X-ի սեփականատեր Իլոն Մասկի խոսքով՝ հուլիսին առաջին վճարումները կազմել են մոտ $5 մլն դոլար, ընդ որում, նրանք հաշվի են առել գովազդի ցուցադրությունները փետրվարից։ Եթե այդ ժամանակվանից ի վեր ընդհանուր վճարումը հասել է $20 միլիոնի, դա նշանակում է, որ զգալիորեն ավելի շատ օգտվողներ են միացել ծրագրին, կամ որ X-ի գովազդը շատ ավելի հաճախ է ցուցադրվում, նշում է Techcrunch-ը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.