Եվրոպական բանկերի եռամսյակային հաշվետվություններ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Մայրաքաղաքում սպասվում են շինարարական և այլ տեսակի աշխատանքներ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
«Ռեալը» դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ տարեկան ավելի քան 1 միլիարդ եվրո եկամուտով
Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցներ տնտեսական անկման 17%-ով
ՌԴ–ն արհեստականորեն կդանդաղեցնի YouTube–ի աշխատանքը 70%-ով
Էլեկտրոնային փաստաթղթերի գրանցման նոր հնարավորություններ Կադաստրի կոմիտեում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Spotify-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել են 14,77%-ով՝ հասնելով 339,1 դոլարի
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային
Եղանակի տեսությունը հուլիսի 26-ին․ օդի ջերմաստիճանը կնվազի․ մանրամասները՝ ABnews.am կայքում
ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.28%-ով և կազմել 67,062.38 դոլար
30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից
515,430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում. ՆԳՆ խոսնակը հերքում է տարածել
2024թ․ 2-րդ եռամսայակում բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են
Կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են 7.1%-ով
2024թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Wildberries-ը վիրտուալ մոդելների վրա հագուստ «փորձելու» ծառայություն է փորձարկում
ԶՊՄԿ-ն կրկին առաջատար է․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Դոլարի ու ռուբլու փոխարժեքներն աճել են, ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 26/07/24

Կառավարությունը 8 մլրդ 972 մլն դրամ է հատկացրել 81 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Օգս 24, 2023 18:24
64
ADS

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է՝ 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 21 ճանապարհահատվածի, 2022 թ.-ից անավարտ 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների, 18 ճանապարհահատվածի և 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների, 2 ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների, ավարտված 4 ճանապարհահատվածի ընդունման և 5 տոկոսի վճարման (ԳՉԾ) համար նախատեսել ֆինանսական միջոցներ, ինչպես նաև թույլատրել կապալի 1 պայմանագրում կատարել փոփոխություններ։ Հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 81.0 կմ է, ընդհանուր գումարը 8,972,683,160 դրամ է,- գրում է ejc.am-ը:

Մասնավորապես՝ իրականացվում են Աշոցքից դեպի Բավրա 11,5կմ ճանապարհահատվածի, Վայքից Զառիթափ 7.5 կմ հատվածի, Գորիսից Կապան 4 կմ ճանապարհահատվածի, Կարբի- Օհանավան 5.8 կմ հատվածի, Ազատամուտի տարածքում 3.96 կմ հատվածի, Վերին Պտղնի- Ջրվեժ 8.2կմ ճանապարհահատվածի, Ջրվեժից Խարբերդ 9.5կմ ճանապարհահատվածի, Հրազդանի տարածքում 4.2 կմ հատվածի, Չարենցավանից Ֆանտան 2.3 կմ հատվածի, Արագյուղ — Հարթավան 1.3 կմ հատվածի (Երնջատափ գյուղը շրջանցող հատված), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի (2-րդ տեղամաս — 25 կմ), Ագարակաձորից դեպի Գնիշիկ 12կմ ճանապարհահատվածի, Ծիլքարից դեպի Լեռնապար 3.8 կմ հատվածի, Ներքին Բազմաբերդ– Կաքավաձոր ավտոճանապարհի 4.1 կմ հատվածի, Ակնալիճ – Արևիկ 3.6 կմ հատվածի, Արագյուղ — Քարաշամբ ավտոճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի, Հ-36 ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվում են Մուսալեռից Մեծամոր հատվածի մի մասում ջրահեռացման համակարգի, Արծվաբերդի հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնման աշխատանքներ:

Ավարտվել են Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Բազում, Պուշկինի թունել 4,954 կմ հատվածի, Ճամբարակ — /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-4 — Աղավնավանք 11 կմ հատվածի, Հ-93, /Հ-75/ — Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ հատվածի, Գյումրի — Արևիկ – Այգեբաց — Վարդաքար — մարզային նշանակության ավտոճանապարհի Այգեբաց, Վարդաքար 5.76 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

Ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության հետևյալ ծառայությունները՝ Դիլիջան-Իջևան հատվածում անվտանգության տարրերի բարելավում և սև կետերի շտկում, Վանաձոր (Մ-6 հատման կետ) — Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհ հիմնանորոգում՝ Վանաձոր քաղաքի հատվածում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի (Սելիմի լեռնանցք) 1 կմ հատվածի վերակառուցում, Մ-14 ավտոճանապարհի Շողակաթ -Շորժա 5.3 կմ հատվածի հիմնանորոգում, Երևանից — Ողջաբերդ 16.73 կմ հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգում, Ոսկետափ — Վեդի 3.8 կմ հատվածի հիմնանորոգում և այլն:

Մեկնաբանություն