«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
Լուրեր |
Ակբա բանկը «DigiTec» տեխնոլոգիական ցուցահանդեսի այցելուներին տեղափոխում է թվային աշխարհ և ներկայացնում ֆինտեխ ոլորտի իննովացիաները։
«DigiTec»-ում Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում եզակի Acba MAX բազմաֆունկցիոնալ բանկոմատը, որը նաև վճարային տերմինալ է, տարադրամի փոխանակման կետ և նույնիսկ հնարավորություն է տալիս մարել այլ բանկերում գործող վարկերը։
«Մեր օրերում բիզնեսի բոլոր ուղղությունները զարգանում են տեխնոլոգիական ուղղությամբ՝ էֆեկտիվությունն ավելի մեծացնելու նպատակով։ Մենք, իհարկե, խոսք ունենք ասելու բիզնեսում և դժվար է պատկերացնել զարգացումն առանց տեխնոլոգիաների։ Բանկում մենք լայնորեն կիրառում ենք ռոբոտներ, որոնք իրենց էֆեկտիվությամբ մի քանի անգամ գերազանցում են մարդուն, չեն սխալվում երբեք, աշխատում են 24 ժամ։ Սա մեզ հնարավորություն է տալիս, որ մեր աշխատակիցները զբաղվեն ստեղծագործ աշխատանքով»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Acba MAX պլատֆորմը հեղափոխական է բանկային տերմինալների շուկայում, քանի որ մեզ հաջողվել է վճարային համակարգն ինտեգրել բանկոմատում և մեկ սարքի վրա ստանալ բազմաֆունկցիոնալ համակարգ», -նշում է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը՝ հավելելով նաև, որ նորարար ու ավելի արագ թվային ծառայություններ մատուցելու նպատակով հաճախորդների կողմից ուղարկվող հարցերը, որոնց արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները չեն կարողանում պատասխանել, տեղում ուղղորդվում են բանկի հեռախոսային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր պատասխանում են հաճախորդների բոլոր հարցերին։
«Acba MAX բազմաֆունկցիոնալ բանկոմատի միջոցով հնարավոր է մարել նաև այլ բանկերում գործող վարկեր, հնարավորություն կա կատարելու կոմունալ վճարումներ, ինտերնետի համար վճարումներ, պետական վճարումներ, նաև հնարավոր է տարադրամ փոխանակել»,- նշել է Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը։
Ակբա բանկի տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև Acba Digital հավելվածի նոր գործիքներին։ Հայաստանում Acba Digital-ն առաջինն է, որի միջոցով հնարավոր դարձավ ակտիվացնել Visa Digital քարտատեսակը:
«Visa Digital քարտ հնարավոր է պատվիրել Acba Digital–ի միջոցով: Մենք առաջինն ենք շուկայում, որ հաճախորդին հնարավորություն ենք տալիս ընտրել քարտի իր ցանկալի դիզայնը: Ունենք բազմաթիվ այլ հնարավորություններ, թեմատիկ դիզայններ, որը թարմացվում է բանկի կողմից և օգտատերը կարող է ըստ տրամադրության որոշել, թե ինչպիսին պետք է լինի իր քարտի դիզայնը»,– նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնես պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Էլիզա Հայրապետյանը:
Ակբան ուսումնասիրում է հաճախորդների պահանջները և ներկայացնում թվային լուծումներ բոլոր ուղղություններում՝ վարկավորումից մինչև հաճախորդների սպասարկում, որոնք հեշտացնում են քաղաքացիների կյանքը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=I6c-5gQ4cgg
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/08 22:00
Դեկտեմբերի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/08 20:20
Դեկտեմբերի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 8-ի բիզնես լուրերը
2025/12/08/ 22:00 -
Դեկտեմբերի 8-ի կարևոր լուրերը
2025/12/08/ 20:20 -
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները
2025/12/08/ 19:00 -
Պարտքերից մինչև միլիարդներ. Քիմ Քարդաշյանը՝ բիզնեսում իր առաջին քայլերի մասին
2025/12/08/ 18:49 -
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
2025/12/08/ 17:18 -
Evocabank. 20 մլն ԱՄՆ դոլար` շվեյցարական BlueOrchard-ից Evocabank-ը ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլար BlueOrchard Microfinance Fund-ից՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման նպատակով
2025/12/08/ 17:15 -
AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
2025/12/08/ 16:54 -
Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին
2025/12/08/ 15:49 -
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2025 թվականի նոյեմբերին
2025/12/08/ 14:57 -
Վրաստանը համաձայնել է նավթամթերքի մեկանգամյա անվճար տարանցման Ադրբեջանից Հայաստան
2025/12/08/ 14:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 2025 Թ․
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․