Նոր պատժամիջոցների կիրառումից առաջ Եվրոպան գնել է ռեկորդային ծավալի դիզելային վառելիք․ Bloomberg Եվրոպական երկրները 2016 թվականից ի վեր գրեթե ռեկորդային քանակությամբ դիզվառելիք են գնում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Դեկտեմբերի առաջին տասնօրյակում ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ծովով ներմուծել են մոտ 16 մլն բարել դիզելային վառելիք, ասվում է հրապարակման մեջ։ Եթե ​​այս տեմպը պահպանվի, դեկտեմբեր ամսվա ցուցանիշը կարող է դառնալ երկրորդը 2016 թվականին գրանցված ռեկորդից հետո (երբ ներմուծումն աճեց ֆրանսիական նավթավերամշակման գործարանների գործադուլի պատճառով): «Եվրոպան ամբողջ աշխարհից դիզել է ստանում գրեթե ռեկորդային տեմպերով իր ամենամեծ արտաքին մատակարարի կողմից մատակարարման առաջիկա արգելքից առաջ», - նշում է Bloomberg-ը: Ռուսական նավթամթերքի նկատմամբ ԵՄ սահմանափակումը կգործի 2023 թվականի փետրվարի 5-ից։