Հայաստանում աշխատողների քանակը և միջին աշխատավարձերը՝ 2024թ.-ի ապրիլի դրությամբ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ինչպես ճիշտ հանգստանալ աշխատանքային շաբաթից առաջ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են գիշերային նորոգման աշխատանքներ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Օգոստոս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ինչպես ճիշտ դասավորել աշխատանքային միջավայրը. մանրամասները՝ ABnews.am կայքում
Մինչև 2031 թվականը Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը
Մայիսյան հեղեղումների հետևանքով վնասվել է 269 բնակարան և անհատական բնակելի տուն
Մոտ 110 հազար վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից. ՀՀ ՆԳՆ
Հայաստանում գործազրկության մակարդակը այս տարվա առաջին եռամսյակում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին կնվազի․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Բաքվի դատարանը շինծու գործով անցնող Բեգլարյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել
Որքան է եղել պետական պարտքի աճը Հայաստանում 2024թ.-ի մայիսի վերջին․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Նուբար Աֆեյանի Flagship Pioneering-ը $3,6 մլրդ ներդրում է ներգրավել
Գեւորգ Կարապետյանի HerculesAI-ը $26 մլն ներդրում է ստացել
Դոլարը և ռուբլին նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 12/07/24
Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Մոսկվայի պետհամալսարանում հայագիտության բաժին կբացվի
Ներդրումային ոլորտն այսօր 12.07.2024․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Evocabank-ը մասնակցել է OPEC Fund Development Forum 2024-ին․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Հուլիսի 12-ի կրիպտոարժույթների փոխարժեքները. մանրամասները՝ ABnews.am կայքում

Ադրբեջանի թիրախում ԶՊՄԿ-ն է

Հլս 5, 2024 17:50
77
ADS

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սաստկացրել է Հայաստանի տնտեսության հիմնասյուների դեմ «տեղեկատվական ահաբեկչությունը», միջազգային կառույցներին փորձում է համոզել, թե Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են շրջակա միջավայրը և հատկապես` գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելով թիրախավորում է ՀՀ հանքարդյունաբերությունը։ Ադրբեջանի թիրախում գտնվող ձեռնարկությունների թվում առաջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը թիվ մեկ հարկատուն է և Հայաստանի տնտեսության ողնաշարը։

Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։

Ըստ փորձագետների, նման մեղադրանքներ հասցեագրելու համար Բաքուն օգտագործում է նաև որոշ հայ բնապահպանների՝ նախկինում արած զեկույցները՝ տպավորություններն ավելի խտացնելու համար։

Հարևան պետությունում, իհարկե, բնապահպաններ չկան։ Արցախի շրջափակումը սկսած խումբն էլ, որ բնապահպանական հարցեր էր իբր առաջ քաշում, բնապահպաններ չէին, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվողներ։ Բռնապետական այդ երկրում բնապահպանություն, որպես այդպիսին, չի կարող լինել։

«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել, անդրադարձել կոմբինատի դեմ արշավին, նշել, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ «Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի»,- նշել էր նա։

Ջհանյանը կարծում է, թե հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ հայաստանյան մեդիան ահռելի աշխատանք ունի՝ ցույց տալու կատարված իրական աշխատանքները, այլ ոչ կամա թե ակամա հանքարդյունաբերության դեմ գեներացվող կեղծ զեկույցները։

Մեկնաբանություն