Բյուջեի պակասուրդը 2024 թվականին կաճի 67%-ով ՀՀ կառավարությունը  նախատեսում է, որ 2024 թվականին պետական բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները 483 միլիարդ դրամով։  Պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67%-ով, ինչը պայմանավորված է բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ավելացմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։