Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Զինա Չալիկյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական
Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները որակել է «ցեղասպանական»

Forbes-ը կազմել է աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցանկը

Ապր 5, 2023 15:20
25
ADS

2022 թվականն անկման տարի էր աշխարհի 2640 միլիարդատերերից շատերի համար, այդ թվում՝ առաջին հորիզոնականներում գտնվողների համար, գրում է հեղինակավոր Forbes հանդեսը՝ հրապարակելով աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցանկը,- գրում է tert.am-ը։

Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,1 տրիլիոն դոլար՝ 200 միլիարդ դոլարով պակաս՝ 2022 թվականի 2,3 տրիլիոնի համեմատ։

Ցանկն առաջին անգամ գլխավորել է LVMH-ի ղեկավար Բերնար Առնոն: Նա վաստակել է 53 միլիարդ դոլար՝ ավելի շատ, քան ցանկացած միլիարդատեր, ինչը բավական է եղել առաջին անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար: Առնոն ունի 211 մլրդ դոլար:

Հանդեսը գրում է, որ 2022-ին ոչ ոք ավելի շատ կորուստներ չի կրել, քան Ջեֆ Բեզոսը. Amazon-ի արժեթղթերի գինն ընկել է 38%-ով։ Անկումը Բեզոսի կարողությունը նվազեցրել է 57 միլիարդ դոլարով: Նա այս տարվա վարկանիշում երրորդն է: Այժմ նա ունի 114 մլրդ դոլար:

Կորցրած ֆինանսական միջոցների ցուցանիշով Բեզոսին հաջորդում է Իլոն Մասկը: Նա աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից զրկվել է Twitter-ի գնումից հետո, որը նա մասամբ ֆինանսավորել է Tesla-ի արժեթղթերը վաճառելով, ինչը վախեցրել է ներդրողներին։ Մասկը, որի կարողությունը նվազել է 39 մլրդ դոլարով, այժմ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 180 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում Լարի Էլիսոնն է 107 մլրդ դոլարով, նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը (106 մլրդ դոլար), Բիլ Գեյթսը (104 մլրդ դոլար), Մայքլ Բլումբերգը (94.5 մլրդ դոլար), Կառլոս Սլիմ Հելուն (93 մլրդ դոլար), Մուկեշ Ամբանին (83.4 մլրդ դոլար), Սթիվ Բալմերը (80.7 մլրդ դոլար):

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություն