Google Chrome-ը սխալներ կհայտնաբերի անվավեր URL-ներում Google Chrome-ը թողարկել է մի քանի թարմացումներ։ Chrome-ը iOS և Android սարքերի հավելվածում այժմ կփնտրի հնարավոր սխալները URL-ներում և ուղղումներ կառաջարկի,- գրում է fintech.am-ը: Ընկերությունից հայտնում են, որ URL-ի սխալի դետեկտորը կօգնի դիսլեքսիա ունեցող մարդկանց կամ լեզուներ սովորողներին: Ներկայումս օգտատերերն հատնում են, որ թարմացրել են իրենց Chrome հավելվածները, սակայն գործառույթը դեռևս բացակայում է: Երբ այն հայտնվում է, կարող է խանգարել մարդկանց հայտնվել ստվերային կայքերում, եթե նրանք պատահաբար մուտքագրեն սխալ URL: URL-ի ուղղման օգնականի հետ մեկտեղ Google-ը թողարկում է նաև Google քարտեզներում հասանելիության վրա հիմնված մի քանի այլ գործառույթներ: