Mercedes-Benz. Ձայնային կառավարում՝ հիմնված ChatGPT-ի վրա
Լուրեր |
Գերմանական Mercedes-Benz կոնցեռնը արհեստական բանականությունն ինտեգրում է ավելի քան 900,000 ավտոմեքենաների՝ ChatGPT-ի վրա հիմնված ձայնային օգնական համակարգի նոր փորձարկման դաշտ,- գրում է b24.am-ը։
«Ուղևորները կարող են առօրյա զրույցներ վարել, ստանալ հարցերի պատասխաններ, եղանակի թարմացումներ, մեքենայի կամ իրենց խելացի տների կառավարման կարգավորումները», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Բետա գործառույթը հասանելի է Միացյալ Նահանգներում Mercedes-Benz User Experience-ով հագեցած մեքենաների սեփականատերերի համար: Վարորդները կարող են միանալ ծրագրին՝ արտասանելով «Hey Mercedes» կամ գրանցվելով Mercedes me հավելվածում։
Ընկերությունը նշել է, որ ChatGPT-ն «կլրացնի» առկա ձայնային կառավարման գործառույթը՝ ընդլայնելով հասանելի հնարավորությունները։
«ChatGPT-ն օգտագործում է լեզվական մեծ մոդել, որը զգալիորեն բարելավել է բնական լեզվի ըմբռնումը և ընդլայնում է այն թեմաները, որոնց կարող է պատասխանել», – ընդգծել է ավտոարտադրողը:
Բետա ծրագիրը կգործի 3 ամիս: Այնուհետև ընկերությունը կորոշի չաթբոտի հիման վրա ֆունկցիայի զարգացման հետագա ծրագրերը։
Հիշեցնենք, որ ապրիլին Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է ChatGPT-ի «ամենաճշգրիտ» այլընտրանքը մշակելու իր ծրագրերի մասին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում
2025/12/22/ 18:15 -
Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն (տեսանյութ)
2025/12/22/ 18:13 -
Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները
2025/12/22/ 18:10 -
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
2025/12/22/ 18:07 -
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
2025/12/22/ 17:08 -
Կողք կողքի՝ կրթության ճանապարհին․ IDBank-ի կրթաթոշակների ծրագրի շահառուներն արցախցի ուսանողներն են
2025/12/22/ 16:12 -
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը
2025/12/22/ 15:02 -
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
2025/12/22/ 14:10 -
Եթե հանճարները ներդրող դառնային․ ո՞վ և ինչպե՞ս կլիներ լավագույնը
2025/12/22/ 13:34 -
ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս Պետրոսյան
2025/12/22/ 13:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 19, 2025 թ․