Հայաստանի ֆոնդային բորսայում ստորագրվեց «Ստամինա» ՍՊԸ պարտատոմսերի ցուցակման պաշտոնական որոշումը։
«Ստամինա» ՍՊԸ-ն մասնագիտացված է տարբեր ընկերությունների համար Pipedrive CRM համակարգի ներդրման մեջ՝ բարձրացնելով աշխատանքների արդյունավետությունը մինչև 68%-ով: Իսկ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն «Ստամինա» ՍՊԸ կայուն զարգացմանն ու մասշտաբավորմանը։
Սա ըստ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի լավագույն օրինակն է որ ցանկացած ընկերություն կարող է դիտարկել պարտատոմսերը՝ որպես բիզնեսի ընդլայնման, նաև նոր շուկաներ դուրս գալու ռազմավարական գործիք։ «Ստամինա» ՍՊԸ ընդհանուր 250,000,000 դրամ անվանական ծավալով պարտատոմսերը, ընդգրկվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։
Ցուցակվելու է 2,500 հատ պարտատոմս՝ 100,000 դրամ անվանական արժեքով, 13․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36-ամսյա շրջանառության ժամկետով։ Ներդրողներն արդեն 3 օրից՝ դեկտեմբերի 25-ից հնարավորություն կունենան մասնակցելու Ստամինա ընկերության պարտատոմսերի բորսայական առևտրին դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։
*գովազդ

