Coinbase-ը գործարկել է բիթքոինի ֆյուչերսների միջազգային փոխանակման բորսա Coinbase-ը հայտարարել է թվային ակտիվների ֆյուչերսների միջազգային փոխանակման բորսայի՝ Coinbase International Exchange-ի մեկնարկի մասին: Հայտարարության համաձայն, ընկերությունը վերջերս արտոնագիր է ստացել Բերմուդյան կղզիների դրամավարկային մարմնից (BMA), որտեղ գրանցել է նոր կազմակերպություն,- գրում է fintech.am-ը։ Պլատֆորմը թույլ կտա ինստիտուցիոնալ օգտատերերին, որոնք գտնվում են ԱՄՆ-ից դուրս համապատասխան իրավասություններում, վաճառել անժամկետ ֆյուչերսներ: Coinbase International Exchange-ում արդեն հասանելի են Bitcoin-ի և Ethereum-ի վրա հիմնված դերիվատիվ գործիքներ: