Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 6600-6800 դոլարի. Վահան Քերոբյան Վերջին տարիներին մարդկանց եկամուտները  անասելի ավելացել են: Այսպես է  կարծում  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը  նշել է, որ մեկ մարդու աշխատավարձը նախկին  5 տարվա համեմատ աճել է մոտ  60-70 տոկոսով: Քրոբյանը  վստահ  է,  որ այս տարի  Հայաստանում  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնելու է 6600-6800 դոլարի: Դա նշանակում է, որ մենք հավասարվում ենք արեւելյան Եվրոպայի այնպիսի երկրների, ինչպիսին է օրինակ  Ալբանիան: Ըստ  նախարարի  մենք առաջ ենք անցնելու Իրանից ու  Թուրքիայից: