Մինչև 2000 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է
Լուրեր |
4 Հոկտեմբերի, 2024 թ․, Երևան․ Այսօր Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։ Team-ը կրկին ներկայացավ ընկերությունների խմբով, որի մասնակիցներին համախմբում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու և սեփական երկրի տնտեսության աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։
Team ընկերությունների խմբի ամենախոշոր Team Telecom Armenia-ն` նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի Wi-Fi 7 ծածկույթում ապահովում է մինչև 2000 Մբ/վ արագություն։ Ընկերությունը նաև ներկայացնում է զվարճանքային Cosmo Box-ը, որը, փոխարինելով ավանդական TV-սարքը, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Մոտ 1800 խաղերի շարքում են՝ Need for Speed, Call of Duty, Fortnite, Dota2, Cyberpunk 2077 և այլ սիրված խաղերը։
Team Systems-ի լուծումները ստեղծում են միջավայր, որտեղ «Խելացի տան» սարքավորումներն ու տեխնոլոգիաները գործում են աննկատ, բայց արդյունավետ: Team Systems-ը, HDL ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացրեց Smart Place-ը, որը ներառում է ավտոմատացման խելացի լուծումներ՝ նախատեսված տների, գրասենյակների և հյուրանոցների համար:
TeamPay ընկերությունը ներկայացնում է էլեկտրոնային դրամապանակը՝ հավելված, որն իր պարզ և հարմար ինտերֆեյսի միջոցով թույլ է տալիս օգտատերերին պլանավորել և կատարել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև վճարումների խմբերի ստեղծման պարզության և տվյալների անվտանգության միջոցով ապահովում է օգտագործման հարմարավետություն ու անվտանգություն։
https://youtu.be/UXzONSs02Vc
«Դիջիթեքը տեխնոլոգիաների էպիկենտրոն է, որտեղ ծնունդով հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց նորարար լուծումները, ստեղծելու նոր կապեր և գտնելու նոր գործընկերներ: Որպես տեխնոլոգիական ընկերություններին միավորող խումբ՝ Team-ը չէր կարող չմիանալ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառմանը թե՛ որպես մասնակից, թե՛ որպես աջակից՝ խրախուսելու Հայաստանում տեխնոլոգիաների ու նորորարության զարգացումը»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։
Team ընկերությունների խմբի Team Solutions-ը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։
Team Energy նախագիծը, որը Հայաստանում ձևավորեց էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ, նույնպես DigiTec-ում է։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում և վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
Ցուցահանդեսում է նաև Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից և կազմակերպել առաքում։
Team Telecom Armenia-ն, որպես DigiTec-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլև տրանսպորտային կապով՝ Հանրապետության հրապարակից դեպի DigiTec։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 6-ը։
Հասարակայնության հետ կապերի բաժին
[email protected] Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․