Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0․1%
Լուրեր |
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. սեպտեմբերը 2022թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9%:
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 1.4% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 14.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 2.4% գնաճ:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 8.3%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1.6%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.1%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 4.2% գնանկում:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.5%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.4% գնանկում։
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 4.4%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գնանկումը կազմել է 21%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ գների փոփոխություն չի արձանագրվել:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ`0.5%-ով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
2026/03/31/ 14:09 -
Քանի՞ տարանցիկ չվերթ է իրականացվել ՀՀ օդային տարածքով Իրան-Իսրայել պետերազմով պայմանավորված
2026/03/31/ 13:58 -
Հայաստանում տեղումները հասել են ամսական նորմայի մինչև 75%-ին՝ մեկ օրում
2026/03/31/ 13:56 -
Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». Hetq.am
2026/03/31/ 12:58 -
ՌԴ-ում հերքել են Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ բանակցությունները
2026/03/31/ 12:56 -
Հանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը
2026/03/31/ 12:53 -
ԵՄ արտգործնախարարները ժամանել են Կիև՝ նախարարական նիստի համար
2026/03/31/ 12:52 -
Աշխատաշուկայի ապագան ձևավորող հարթակը վերադառնում է. 5-րդ Career City Fest-ն ապրիլի 18-19-ին է
2026/03/31/ 12:38 -
Ձվի շուկայում հայտնաբերվել են որակի և մակնշման խախտումներ․ ՍԱՏՄ
2026/03/31/ 12:33 -
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները
2026/03/31/ 12:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն