Գործարկվել է Աշխատանք ԵԱՏՄ-ում բջջային հավելվածի հայկական հատվածը Գործարկվել է Աշխատանք ԵԱՏՄ-ում բջջային հավելվածի հայկական հատվածը: Երասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտնում է, որ Հայաստանը դարձել է առաջին երկիրը, որը հասանելի է դարձրել հավելվածն ու իր ազգային ծառայությունները: Հավելվածը ԵԱՏՄ քաղաքացիների համար հեշտացնում է  ազգային տեղեկատվական ծառայություններից օգտվելը: Այսինքն՝ Օգտատերը կարող է ստանալ ավելի քան 30 ծառայություն, այդ թվում՝ կացության թույլտվության ձեւակերպում, իրավաբանական անձի գրանցում, պետական կառույցներին դիմումների հասցեագրում,  նաեւ թափուր աշխատատեղերի եւ բնակարանների որոնում։ Հավելվածը հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար: