Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին
Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով
Ռուսաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 5.4%-ով
Կայացել են 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Հնդկաստանը ռազմական նշանակության ապրանքների արտահանումը 10 տարում 35 անգամ մեծացրել է
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 մլրդ դրամ
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը․ այն 29 մետրանոց կոնստրուկցիաներ է տպում
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 29.04.24
Baidu-ն և Tesla-ն համաձայնության են եկել Չինաստանում FSD-ի քարտեզագրման գործարքի շուրջ
2 տրլն 443 մլրդ դոլար. համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին ռեկորդային են եղել
Google-ը էժան սմարթ-ժամացույցներ է մշակում
Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան
Հիմնական կանոններ արդյունավետ հեռավար աշխատանքի համար. ռազմավարական ուղեցույցը կարող եք գտնել abnews.am կայքում
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամենօրյա սովորություններ. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան

Որ կենսաթոշակներից կարող են օգտվել արցախցիները Հայաստանում

Հնվ 31, 2024 11:02
36
ADS

Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում նշանակվում եւ վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։

Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տեւողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում որ կենսաթոշակներից եւ ինչպես կարող են օգտվել։
ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետեւյալ կենսաթոշակների նշանակման համար.

•    աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),

•    զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տեւողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։

Ըստ այդմ՝

•    ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 է,
•     հիմնական կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (ԼՂ-ում սահմանված է եղել 21,500 դրամ),
•     աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ (ԼՂ-ում՝ 1,150 դրամ),
•    տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (ԼՂ-ում՝ 600 դրամ):

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված եւ հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված եւ վճարված կենսաթոշակի չափից։

ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել նաեւ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին:

Եթե անձը 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ ԼՂ-ում եղել է կենսաթոշակառու եւ այդ օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չի եղել, ապա ՀՀ-ում կենսաթոշակի դիմումը մինչեւ 2024 թ․ հուլիսի 1-ը կարող է ներկայացնել այստեղ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Արցախցի կենսաթոշակառուները եւ նպաստառուները կարող են օգտվել նաեւ 10% հետվճարի ծրագրից՝ անկանխիկ գործարքներ կատարելով ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում:

Մեկնաբանություն