Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ
Լուրեր |
Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով․ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը: Իսկ ինչ վերաբերում է երկրներին, ապա Հայաստանի համար արտահանման ամենամեծ շուկան շարունակել է մնալ Ռուսաստանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկներ արտահանումը կազմել է 2 մլրդ 793 մլն 730.3 հազար դոլար՝ 2022-ի 9 ամիսների նկատմամբ աճելով 87 տոկոսով: Իսկ դեպի Եվրամիության (ԵՄ) երկրներ արտահանումը նվազել է 5.1 տոկոսով՝ կազմելով 575 մլն 511.9 հազար դոլար:
Արտահանման ամենամեծ մասնաբաժինը գնացել է դեպի Ռուսաստան՝ ավելի քան 2 մլրդ 645 մլն դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 85 տոկոս է: Այս տարվա 9 ամիսներին արտահանման երկրորդ ամենամեծ ուղղությունը շարունակել է մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները, 9 ամսում Հայաստանից ԱՄԷ արտահանումը կազմել է 665 մլն 462.6 հազար դոլար, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ արտահանման ծավալն աճել է 2.4 անգամ: Հայաստանից արտահանման ծավալներով երրորդ տեղում Չինաստանն է: 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 322 մլն 566.6 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը, ի տարբերություն Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների, շատ մեծ չէ՝ 19.9 տոկոս:
ԵՄ երկրներից ամենաշատ արտահանումն ուղղվել է դեպի Նիդերլանդներ՝ 218 մլն 716.6 հազար դոլարի, աճը 33.8 տոկոս է: Էականորեն աճել են որոշ երկրներ արտահանման ծավալները. 26.7 անգամ աճել է Ռումինիա արտահանումը, 4.6 անգամ՝ Հունաստան արտահանումը, 2.3 անգամ՝ Սլովակիա արտահանումը և այլն:
Ինչ վերաբերվում է արտահանվող ապրանքներին, ապա, ըստ վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 1 մլրդ 104 մլն 251.8 հազար դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 84.9 տոկոս է:
Արտահանման ծավալներով երկրորդ տեղում մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 898 մլն 882.3 հազար դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.2 անգամ է: Թեև հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա 9 ամիսներին նվազել է 12.7 տոկոսով, այնուամենայնիվ, Հայաստանից արտահանման ծավալների մեջ այն երրորդ տեղում է՝ 685 մլն 425.4 հազար դոլարով:
Արտահանման ծավալներում էական է եղել նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը: Հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 633 մլն 984.7 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք:
Էականորեն աճել են նաև Հայաստանից կոշկեղենի, գլխարկների, հովանոցների, կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերի, փայտի և փայտյա իրերի և այլ ապրանքների արտահանման ծավալները: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13 -
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
2026/02/09/ 14:09 -
ՊՆ-ն կհրապարակի վերջին երեք տարիներին իրականացված ամրաշինական և ինժեներական աշխատանքների մի մասը
2026/02/09/ 13:53 -
Երևանի ավտոտնակները և գլխավոր հատակագիծը․ ինչու օրինականացումը հնարավոր չէ
2026/02/09/ 12:08 -
ԱՀԿ գործադիր խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ բանաձևը
2026/02/09/ 11:58 -
2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով
2026/02/09/ 11:55 -
Ջեյ Դի Վենսի այցով պայմանավորված՝ Երևանի որոշ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
2026/02/09/ 11:51 -
Ջեյ Դի Վենսն ու Նիկոլ Փաշինյանը հանդես կգան հայտարարությամբ. Կառավարություն
2026/02/09/ 11:48 -
Սպորտից այն կողմ. օլիմպիական խաղերը՝ որպես տնտեսական նախագիծ
2026/02/09/ 11:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․