Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը․ Արտակ Բեգլարյան Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արտակ Բեգլարյանը։ Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է։