Հայաստանը ներառվել է Ռուսաստանում արժութային առքուվաճառքին մասնակցելու իրավունք ստացած երկրների ցանկում
Լուրեր |
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է 44 իրավասությունների ցուցակ, որտեղից բրոքերները և բանկերը կկարողանան Ռուսաստանում մասնակցել արժութային առքուվաճառքին։ Ցուցակում ներառվել են ԱՊՀ երկրները, Պարսից ծոցի երկրները և Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերները։
Ֆինանսների նախարարությունը որոշել է այն երկրների ցանկը, որոնց բրոքերներն ու բանկերը կկարողանան մասնակցել արժութային կազմակերպված առևտրին Ռուսաստանում՝ բխում է նախարարության կողմից պատրաստված կառավարության որոշման նախագծից՝ հրապարակված Կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Ընդհանուր առմամբ ցուցակում կա 44 պետություն։ Դրանց թվում են ԱՊՀ բոլոր երկրները, Պարսից ծոցի մի շարք երկրներ՝ Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Կատարը, Բահրեյնը և Իրանը։ Նաև, այն իրավասությունների ցանկը, որոնց բանկերն ու բրոքերները կկարողանան մասնակցել արժութային կազմակերպված առևտրին, ներառում են Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերները՝ Չինաստանը (բացառությամբ Թայվանի ընկերությունների), Թուրքիան և Հնդկաստանը: Ցուցակում ներառված են նաև Եգիպտոսը, Վրաստանը, Իսրայելը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Թաիլանդը, Վենեսուելան, Ալժիրը և մի շարք այլ պետություններ, որոնք անբարյացակամ չեն ճանաչվել։
ՌԴ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է «հաստատել օտարերկրյա պետությունների կից ցանկը» և թույլատրել այդ իրավասությունների բրոքերներին և բանկերին «մասնակցել արժութային կազմակերպված առևտրին արտարժույթով և կազմակերպված առևտրին, որտեղ կնքվում են պայմանագրեր, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են, որոնց հիմքում ընկած ակտիվն արժույթն է և (կամ) տոկոսադրույքները»,- ասված է որոշման նախագծի տեքստում։
Երկրների ցուցակը պատրաստվել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի անունից։ Ընդ որում, այս պահին ձեւավորված ցուցակը վերջնական չէ։ Այն ներկայացվում է հանրային քննարկումների, որոնք կտևեն մինչև 2023 թվականի օգոստոսի 2-ը։
Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանում արտարժույթի կազմակերպված առևտրին մասնակցելու՝ օտարերկրյա բանկերի և բրոքերների թույլտվություն նախատեսող օրենքը։ Այն օտարերկրյա ընկերություններին թույլ է տալիս առևտուր անել ռուսական շուկայում, սակայն նախատեսում է նրանց համար մի շարք սահմանափակումներ մտցնելու հնարավորություն։ Այսպես, Ռուսաստանի բանկը կկարողանա հավելյալ պահանջներ սահմանել կառավարության կողմից համաձայնեցված երկրների ցանկից հայտատուների համար, ինչպես նաև սահմանափակել այն գործարքների ծավալը, որոնք կարող են կատարել օտարերկրյա մասնակիցները: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 22-ի կարևոր լուրերը
2025/12/22/ 20:20 -
Դալան տեխնոպարկը` ուշադրության առանցքում
2025/12/22/ 18:23 -
Հանդիպումների ճիշտ պլանավորում՝ էներգիայի բարձր արդյունավետության համար
2025/12/22/ 18:21 -
Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում
2025/12/22/ 18:15 -
Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն (տեսանյութ)
2025/12/22/ 18:13 -
Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները
2025/12/22/ 18:10 -
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
2025/12/22/ 18:07 -
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
2025/12/22/ 17:08 -
Կողք կողքի՝ կրթության ճանապարհին․ IDBank-ի կրթաթոշակների ծրագրի շահառուներն արցախցի ուսանողներն են
2025/12/22/ 16:12 -
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը
2025/12/22/ 15:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Դալան տեխնոպարկը` ուշադրության առանցքում
«Ստամինա» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2025 Թ․