Նոյեմբերի 21-ի բիզնես լուրերը
Լուրեր |
ՏԵՂԱԿԱՆ
Հայաստանի ՀՆԱ-ն 2025-ի 3-րդ եռամսյակում աճել է 6․2%-ով
ՀՆԱ-ն կազմել է 3 տրլն 71 մլրդ դրամ՝ 2024-ի համեմատ ավելանալով շուրջ 309 մլրդ դրամով։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն հասել է 994,867 դրամի։
ՀՀ–Ղազախստան առևտրային և տրանզիտ համագործակցությունը մեծ ներուժ ունի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկաթուղային և օդային այլընտրանքային լոգիստիկ ուղիների ստեղծումը կհզորացնի տնտեսական կապերը։
OpenAI-ը Հայաստանին կհաղորդի համագործակցության առաջարկ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի ներկայացուցիչներին։ Քննարկվել են ԱԲ-ի կիրառությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության և այլ ոլորտներում։ OpenAI-ը առաջիկայում կփոխանցի պաշտոնական առաջարկ։
ՊԵԿ-ը մեկ հարթակում հասանելի է դարձրել բողոքարկման ամբողջ գործընթացը
Թարմացվել են որոնման գործիքները, ավելացվել է «Բողոքի թեմա» դաշտը, ինչի շնորհիվ հարկ վճարողները կարող են արագ գտնել իրենց վերաբերվող որոշումները։
ՀՀ-ն և Ղազախստանը պայմանավորվել են խորացնել գյուղատնտեսական համագործակցությունը
Նշվել է նաև Երևանի և Աստանայի միջև ուղիղ չվերթների հաստատման անհրաժեշտությունը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ արդեն մշակված են կոնկրետ քայլեր։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
G20 երկրների միլիարդատերերի կարողությունը մեկ տարում աճել է 2.2 տրիլիոն դոլարով
Ընդհանուր կարողությունը հասել է 15.6 տրիլիոն դոլարի։ Ըստ հաշվարկների՝ աճած կարողությունը կարող էր նվազեցնել աղքատությունը 3.8 միլիարդ մարդու համար։
Թրամփը ստորագրել է Բրազիլիայից ներկրվող որոշ գյուղմթերքների մաքսատուրքերը նվազեցնելու հրաման
Մաքսատուրքերի նվազեցումը կապված է ԱՄՆ–Բրազիլիա բանակցությունների առաջընթացի հետ։ Ապրանքների ցանկը չի հրապարակվել։
ԱՄՆ-ի մոտ 800 ավիակարգավորողներ կստանան 10,000$ պարգևավճար՝ շաթդաունի ընթացքում աշխատանքի համար
Վճարումները կկատարվեն մինչև դեկտեմբերի 9-ը։ Շաթդաունը սկսվել էր հոկտեմբերի 1-ին։
ԵՄ-ն ցանկանում է ներդրումների միջոցով հասանելիություն ստանալ Ավստրալիայի հազվագյուտ մետաղներին
Կքննարկվեն բաժնետոմսերի ձեռքբերում, մատակարարման համաձայնագրեր և համատեղ հանքարդյունաբերական նախագծերի ֆինանսավորում։ Եվրոպական ներդրումային բանկը դիտարկվում է որպես հիմնական ֆինանսական աղբյուր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ