ՊԵԿ-ը գործարկել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը
Լուրեր |
Հունիսի 1-ից գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) նոր համակարգը,- գրում է banks.am-ը։
Համակարգ հնարավոր է մուտք գործել ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ նոր համակարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն իրական ժամանակում գրանցվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում (տեղեկատվական շտեմարանում)։
Նախկին` «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» (e-invoicing) համակարգը որոշակի ժամանակահատված շարունակելու է գործարկվել։
Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել ինչպես նախկին համակարգով, այնպես էլ նոր համակարգով։
«Եթե նույն գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվի եւ՛ նախկին, եւ՛ նոր համակարգով, ապա գործարքը կփաստաթղթավորվի կրկնակի, ուստի, դրանից խուսափելու նպատակով առաջարկվում է գործարքը փաստաթղթավորել (այսինքն` հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել) կա՛մ նախկին համակարգով, կա՛մ նոր համակարգով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մայիսի 10-ի կարևոր լուրերը
2026/05/10/ 20:20 -
Ինչու՞ է հոգեբանական անվտանգությունը դառնում կայունության երաշխիք դժվար ժամանակներում
2026/05/10/ 19:00 -
Ինչպե՞ս «թռիչքային» աճ ապահովել վաճառքի բաժնում. 3 հիմնական քայլ
2026/05/10/ 17:00 -
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․