Հայաստանի 2024-ի ամենաակտիվ գործատուները. որ ոլորտներն են առաջին տեղերում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կալիֆոռնիայում հրդեհների պատճառած վնասը հասել է 275 միլիարդ դոլարի
Կապանի օդանավակայանը 2024 թվականին սպասարկել է 1365 ուղևորի
Տնային տնտեսությունների եկամուտները աճել են 2023թ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Բելգիայում սկսվել է զանգվածային գործադուլ 3 մլրդ եվրոյով սոցվճարների կրճատման դեմ
Ինչու են ներդրումները ֆինտեխ ոլորտում շարունակաբար նվազում երրորդ տարին անընդմեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես կձևավորվի Հայաստանի տնտեսական դինամիկան 2025-ին. Էկոնոմիկայի նախարարի տեսլականը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որտեղ է գտնվում Հայաստանը արհեստական բանականության գլոբալ ինդեքսում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես է փոխվել գործազրկության մակարդակը Հայաստանում. 2024թ.-ի տվյալներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են Tesla-ի խոշորագույն ներդրողները լքում ընկերությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չորս օրում բացահայտվել է հանցագործության 321 դեպք. գրանցել է 54 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 81 մարդ
Նոր հնարավորություններ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank՝ լավագույն թվային բանկը Հայաստանում 2024. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024 թ.-ի 9 ամսում Հայաստանում անվանական աշխատավարձերն աճել են 6,6%-ով. ՖՆ
Եվրամիությունը 140 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային
Հայաստանը 91-րդն է աշխարհի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների թվում
Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին թողնում է տնտեսական աղետի առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ուկրաինայում տարեկան գնաճն արագացել է մինչև 12%
Porsche-ի՝ 2024 թվականի վաճառքները Չինաստանում նվազել են 28%-ով
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից. դիտեք ABNews.am կայքում

Xiaomi-ի ստեղծած խելացի ժամացույցը Apple Watch-ի մրցակիցը կլինի

Մյս 15, 2023 12:55
42
ADS

Չինական Xiaomi ընկերությունը նախատեսում է ներկայացնել իր առաջին խելացի ժամացույցը, որը կաշխատի Google-ի Wear OS օպերացիոն համակարգով և փաստացի Apple Watch-ի մրցակիցը կլինի, այս մասին հայտնում է Xiaomiui պորտալը։

Նշվում է, որ M2235W1 կոդային անունով սարքն արդեն ստացել է EEC և TUV PLS սերտիֆիկացում, և հիմա այն ​​հայտնվել է կորեական NRRA կարգավորիչի տվյալների բազայում, ինչը վկայում է ժամացույցի մոտալուտ թողարկման մասին։

Ըստ լուրերի՝ նոր Xiaomi խելացի ժամացույցը կունենա SIM քարտի կամ e-SIM-ի աջակցություն, ինչը թույլ կտա օգտատերերին զանգեր կատարել անմիջապես ժամացույցով՝ առանց սմարթֆոնին միանալու։

Այս պահին սարքի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ենթադրվում է, որ ժամացույցը կթողարկվի Xiaomi Watch անվամբ, սակայն սարքի իրական անունը դեռ հայտնի չէ։

Wear OS-ը խելացի ժամացույցների օպերացիոն համակարգ է, որն օգտագործվում է Samsung-ի, Google-ի և այլ խոշոր արտադրողների կողմից: Wear OS-ի առավելություններից է տարբեր հավելվածներ տեղադրելու հնարավորությունը, ինչը հնարավոր չէ տարբեր ֆիթնես թրեքերի դեպքում։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Huawei ընկերությունն արտադրել է Huawei Watch 4 խելացի ժամացույց, որն առաջին անգամ կստանա ոչ ինվազիվ գլյուկոմետր, որի միջոցով հնարավոր կլինի չափել արյան բաղադրության մեջ շաքարի մակարդակը՝ առանց մարդու մաշկը ծակելու։ Խելացի ժամացույցը նաև կստանա շափյուղե ապակի և կունենա արբանյակային կապի աջակցություն։